«Ադրբեջանի ուզածն էլ էդ է, որ մենք էստեղ գզվռտվենք». Արմեն Ռուստամյան

«1000 դրամով հո բանակ չե՞նք պահում: Հարցը գաղափարն է, որ մարդիկ պիտի հասկանան, որ մասնակցություն ունեն պետության պաշտպանության գործին: Դրա ամենալավ օրինակն Իսրայելն է: Մենք պետք է ձևաչափ գտնենք, և բոլորը, որ իրենց հայ են զգում և ուզում են մասնակցել այս պաշտպանությանը, պետք է մասնակցեն: Մարդկանց մի մաս կա, որ ինչ էլ անես՝ դժգոհ են: Ադրբեջանի ուզածն էլ էդ է, որ մենք էստեղ գզվռտվենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության մասին» օրինագծի և առաջացած դժգոհության վերաբերյալ:

Ըստ նրա` 1000 դրամների հիմնադրամի ստեղծումը չպետք է խառնել այն հարցին, որ քաղաքացու եկամուտները չեն ավելանում, կենսաթոշակները չեն բարձրանում, բայց նրա գրպանից անընդհատ գումար են կորզում: Ռուստամյանի խոսքով` շատ պետություններ են այս կերպ ամրապնդել իրենց պաշտպանությունը.

«Սա կարևոր է նաև թշնամուն հասկացնելու համար, որ էստեղ միասնականություն կա, ինչպես երևաց ապրիլյան պատերազմի ժամանակ»:

Անդրադառնալով հղփացած գեներալների թանկարժեք մեքենաների ու դղյակների խնդրին` ՀՅԴ պատգամավորը վստահեցրեց, թե մեկը մյուսի հետ կապ չունի:

Կարդացեք նաև

«Այդ դժգոհությունը չպիտի պատճառ հանդիսանա, որ ճիշտ գաղափարն էլ քարկոծենք: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, եթե էն մեկը չի արվել, սա՞ էլ չպիտի արվի: Այն գեներալներին, որ, ձեր կարծիքով՝ ապօրինի հարստացել են, պետք է գտնել: Հիմա դրա համար խնդիր ենք դրել, կառավարության ծրագրում տող կա, որ ապօրինի հարստությունը պետք է քրեականացվի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս