«Դիլո՛, ջիգյարդ ուտեմ, կրակի՛, Դիլո՛ ջան, ա՛ջ կրակի…». Զոհվելուց առաջ տանկիստ Վլադիմիր Ալիխանյանին ասել է Բենիամին Եղոյանը

Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված Վլադիմիր Ալիխանյանը ծառայում էր Ֆիզուլիում։ Ապրիլի 2-ին իր ընկերների հետ նա օգնության է հասել Ջեբրաիլ, ապրիլի 3-ին` զոհվել։ Վլադիմիրը տանկիստ էր` նշանառու-օպերատոր։ Նրա հետ նույն տանկում զոհվել են ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանն ու ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը։ Վլադիմիրի ընտանիքը բնակվում է Դիլիջան քաղաքում։

«Զանգեց, ասաց` մա՛մ, 78 օր է մնացել»

Վլադիմիրի մայրը` տիկին Աննան, խոսելով որդու մասին, ասում է` աշխատասեր էր, սիրում էր օգնել մեծերին. «Տան հարցերն էլ էր լուծում։ Փոքր ժամանակվանից էլ ասում էր` մա՛մ, ես ամեն ինչ կարող եմ անել, հույսդ ինձ վրա՛ դիր»։ Վլադիմիրը սովորել է Դիլիջանի միջնակարգ դպրոցում, ապա` քոլեջում։ «Թե՛ դպրոցում, թե՛ քոլեջում իրեն շատ են սիրել։ Տատիկի սիրելի թոռն էր։ Բնավորությամբ շատ բարի էր, հասնող, բոլորին կօգներ։ Ով էլ ասեր, որ ինչ-որ բան է անհրաժեշտ, պիտի վազեր, հասներ, օգներ»,- որդու մասին խոսելով` ասում է տիկին Աննան։ Քոլեջն ավարտելուց հետո Վլադիմիրը մեկ տարի աշխատել է, ապա 2014թ. հուլիսի 12-ին զորակոչվել է բանակ։ Տիկին Աննայի խոսքով` որդին մեծ պատրաստակամությամբ է զորակոչվել բանակ։

Vlad (1)

«6 ամիս Հոկտեմբերյանում է ծառայել`«ուչեբկա»։ 6 ամիս հետո տարան Ղարաբաղ, այնտեղ վիճակահանության ժամանակ քաշեց Ֆիզուլի։ Ֆիզուլին էլ վատ տեղ չէր։ Հանգիստ ծառայում էր, ոչ մի անգամ չի դժգոհել։ Մեկ էլ սկսվեց այդ չորսօրյա պատերազմը։ Երեխաներն օգնության հասան Ջեբրաիլգ»,- ասում է տիկին Աննան։
Նրա խոսքով` որդին ողջ ծառայության ընթացքում ոչնչից չի բողոքել, դժգոհություններ չի հայտնել. «Դժվարություններ եղած կլինեն։ Երբ Հոկտեմբերյանից եկել էր, ոտքերին վերքեր էին։ Բայց մենք չենք լսել, որ ինքը բողոքի։ Երբ ձմռանն արձակուրդ էր եկել, այդ ժամանակ ենք տեսել, որ ոտքերին վերքեր կան»։

Vlad (5) Vlad (7) Vlad (4) Vlad (8) Vlad (9) Vlad (6) Vlad (1)
«Շատ լավ է ծառայել, շատ են սիրել իրեն։ Զանգեց, ասաց` մա՛մ, 78 օր է մնացել։ Ասացի` Վալոդի՛կ ջան, ես օրերը չեմ հաշվում։ Իր տատիկը մահացել էր, 5 օրով արձակուրդ էր եկել։ Մինչև մարտի 5, 6-ը տանն էր։ Գնաց, ուղիղ մեկ ամիս հետո պատերազմը սկսվեց։ Ասաց`գամ, առանց տատիկիս ինչպե՞ս եմ անելուգ»,- պատմում է տիկին Աննան։

«Իրենց տանկով մեծ վնասներ են հասցրել թուրքերին»

Ապրիլի 1-ի երեկոյան տիկին Աննան խոսել է Վլադիմիրի հետ։ Դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։ «Ասաց` մա՛մ, պապիս լա՛վ պահիր, մինչև գամ, հասնեմ, ասա` գալու եմ, որ տնական օղի խմենք իրար հետ։ Հոր հետ խոսեց։ Ասաց` քեզնից այնքան գոհ եմ, ինձ լավ ես պահում»,- պատմում է տիկին Աննան։ Ապրիլի 2-ին Վլադիմիրն իր ընկերների հետ տանկով օգնության է հասել Ջեբրաիլ. «Իրենց տանկով մեծ վնասներ են հասցրել թուրքերին։ Կռիվներից ետ են եկել։ Մտել են խրամատներ։ Իրենց հրամանատարն ասում է` ետ կանչեցի, չեկան, երեկոյան արդեն, երբ հավաքվեցինք, և՛ զայրացա, որ չեկան, և՛ համբուրում էի, ուրախացել էինք, թե ինչեր էին արել։ Ապրիլի 3-ին տանկն անօդաչու սարքով խփել են։ Իրենցից շատ գոհ էին, թե ինչպես են կռվել։ Թուրքերին մեծ վնասներ են հասցրել։ Լուրերը մեզ հասան։ Ասում էին` Դիլիջանից` Թախտա թաղամասից, զոհ կա։ Հետո իմացանք… Ապրիլի 8-ին երեխուն բերեցին»։

Vlad (16)

Vlad (18)

Vlad (20)

Vlad (14)

Vlad (15)

Vlad (17)  Vlad (3)

Տիկին Աննան պատմում է, որ տանկի մեջ երեքով են եղել` Վլադիմիրը, Բենիամին Եղոյանը` Երևանից, և Տիգրան Աբգարյանը` Գյումրիից։

«Վլադը նշանառու-օպերատորն էր։ Աշնանն իրենց պալիգոններ էին տարել։ Ասաց` Սեյրան Օհանյանը պիտի գա։ Որպես լավ նշանառու-օպերատոր` ժամացույց էր նվիրել, բայց մեզ չէր ասել։ Զինծառայողներից մեկի հետ նվերն ուղարկել էր»,- ասում է Վլադիմիրի մայրը` նշելով, որ ծառայությունն ավարտելուց հետո Վլադիմիրը ցանկանում էր աշխատել Դիլիջանի զորամասում։

Vlad (2) Vlad (1)
«Ասում էր` տանկերը շատ եմ սիրում։ Իրեն Դիլո էին ասում։ Ասում են` նրանց վերջին խոսքերը սա է եղել. իր հետ զոհված Բենիամին Եղոյանն ասել է` Դիլո՛, ջիգյարդ ուտեմ, կրակի՛, Դիլո՛ ջան, ա՛ջ կրակի»:

Տեսանյութեր

Լրահոս