Բաժիններ՝

«Շաբաթ երեկոյան ես անմահ կլինեմ». Քոնոր ՄաքԳրեգոր

Իռլանդացի մարտիկը խոսք է տվել հաղթել Էդի Ալվարեսին և տիրանալ 2-րդ գոտուն:

UFC  չեմպիոններ Հոնոր ՄաքԳրեգորը և Էդի Ալվարեսը հայտարարություններ են արել հանդիպումից առաջ:

«Շաբաթ երեկոյան ես կդառնամ անմահ: Ես կվերցնեմ երկրոդ գոտին և կբարձրացնեմ վերև: Այդպիսի բան ինձանից առաջ ոչ ոք չի արել: Դա ինձ համար նշանակում է բացարձակ ամեն ինչ՝ իմ ամբողջ կյանքի գործը:

Մենք պատրաստ ենք: Ես կարող եմ անցկացնել մարտը տարբեր ձևերով, կարող եմ ունիկալ ելույթ ցուցադրել: Ուղղակի նայեք իմ նախորդ մարտերը. դրանք բոլորը տարբեր են»,- հայտարարել է Քոնորը:

«Ես նրան ծանր հարված կհասցնեմ: Կարծում եմ, այդ տղան շատ է անհանգստանում պայքարի համար, և, երբ նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած կլինի դրա վրա, ես ծանր հարված կհասցնեմ և կստիպեմ հանձնվել»,- ասել է Էդին:

ՄաքԳրեգորը և Ալվարեսը կհանդիպեն նոյմբերի 12-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս