
Գրիզմանը՝ Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Մեսսին՝ լավագույն հարձակվող. Ռոնալդուն մնաց առանց մրցանակի

Պրիմերայում ընտրել են 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին և մարզչին:
Իսպանական Պրիմերայում հանձնել են 8 անհատական մրցանակներ:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, լավագույն մարզչի մրցանակը հանձնվել է նրա մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Անհատական տիտղոսներ տրվեցին նաև Մարկո Ասենսիոյին (լավագույն նորեկ), Յան Օբլակին (լավագույն դարպասապահ), Դիեգո Գոդինին (լավագույն պաշտպան), Լուկա Մոդրիչին (լավագույն կիսապաշտպան), Լուիս Սուարեսին (լավագույն լեգեոներ) և Լիոնել Մեսսիին (լավագույն հարձակվող):
Մրցաշարի 2-րդ ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն (35 գոլ) մնաց առանց մրցանակի:
2015-16 մրցաշրջանում Լա Լիգայի հաղթող դարձավ «Բարսելոնան»՝ հավաքելով 91 միավոր՝ 1 միավոր շատ, քան «Ռեալը»:
«Ատլետիկոն» ակտիվում ուներ 88 միավոր և գրավեց 3-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը