Սուրեն Կարայանը հանդիպել է «Ազգային ընկերություն-Աստանա Էքսպո-2017» ԲԸ կառավարման նախագահի հետ

Հոկտեմբերի 7-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել է «Ազգային ընկերություն-Աստանա Էքսպո-2017» բաժնետիրական ընկերության կառավարման նախագահ Ահմեդջան Եսիմովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Աստանա Էքսպո-2017»-ին Հայաստանի մասնակցության հնարավորությունները: Ահմեդջան Եսիմովը նախարար Կարայանին տեղեկացրել է, որ ԱՊՀ բոլոր երկրները հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը: Ներկայում «Աստանա Էքսպո-2017»-ին 104 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը, 98 երկրներ արդեն նշանակել են կոմիսարներին, 82-ը ստորագրել են մասնակցության պայմանագիրը:

Նախարար Կարայանը նշել է, որ հարցն առաջիկայում կքննարկվի ՀՀ կառավարությունում և կկայացվի համապատասխան որոշում ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31