Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում, ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:
Նոր պաշտոնյաները, սովորաբար, խուսափում են հարցազրույցներից՝ աշխատանքի առաջին 100 օրերին, բայց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ժամանակ կորցնելու ցանկություն չունի, առաջին օրվանից սկսել է աշխատել:
Եվրոպական միությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հասնել համակողմանի խաղաղության համաձայնագրի ստորագրման: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:
Դավիթ Խաչիյանի հետ զրույցում 168.am-ը բացահայտեց՝ գիրքը քաղաքականության մասին չէ, բացառապես գեղարվեստական աշխատանք, բայց տողատակի ընկալումների մասին հեղինակը ոչինչ ասել չի կարող՝ փորձեք գտնել: Սա կիսահեգնական հորդոր էր ընթերցողներին՝ անշուշտ ընկալելի.
Հալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է DW-ը՝ Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրը հայտնել է, որ հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:
Շուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն են ռուս զինվորականները հասցրել Հալեպ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկովը:
«Նոր մարդը նոր մոտեցումներ կմտցնի համակարգում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը՝ խոսելով Պաշտպանության նախարարությունում սպասվող փոփոխություններից։
«Քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, և Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի թեկնածությունն ավելի լայն թիմի մոտ ներկայացրել է, դա եղավ հրապարակային և ոչ թե՝ թաքուն»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ օրեր առաջ գրություն էր ուղարկել Ընտրատարածքային ընտրական տեղամաս՝ նշելով, որ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործած 30-ամյա Անի Սարգսյանին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել:
Չնայած նրան, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ահազանգել է Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզչության ընթացքում արձանագրված մի շարք խախտումների մասին՝ դրա վերաբերյալ գրություն ուղարկելով ԸԸՀ, այնուամենայնիվ մեր դիտորդները Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում արձանագրել են ՀՀԿ կուսակցության քարոզչական պաստառներ /տես տեսանյութը/, ինչի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին գրություն է ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
«Միգուցե ձեր ասած մարդը կամ մի ուրիշ մարդ գա, թուրքերը մեզ մի քանի տարի հանգիստ թողնեն, մինչև նա մտնի այդ ամենի մեջ, սկսի շատ լավ հասկանալ, ու 3 տարի հետո ինքը 47 հազար անգամ ավելի լավը լինի, քան ցանկացած զինվորական, բայց մեր հարևանները մեզ այդ ժամանակը չեն տրամադրում, Ալիևը և Էրդողանը մեզ այդ ժամանակը չեն տա»։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդուն՝ Կարեն Հակոբյանին, ազատ են արձակել:
Սպայի այրին, ով ամուսնու զոհվելու ժամանակ հղի էր, իր եւ դստեր անունից մեղադրել էր Ռիադին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ առաջնորդ Ուսամա բեն Լադենին աջակցություն ցուցաբերելու համար:
Հոկտեմբերի 1-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»:
Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:30-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգեհանգստյան պաշտոն է կատարվելու սեպտեմբերի 30-ին Հալեպում հրթիռակոծությունից զոհված Արման և Միրեյ Հինդոյանների համար:
Հետախուզական գործողությունների արդյունքում առգրավվել է 23 ատրճանակ, 153 գրամ թմրանյութ, 95 մեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանության տարածք, 118 մարդ ձերբակալվել է:
Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
«Դա բավականին բարդ գործընթաց է, սակայն, համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում հնարավոր է հասնել կարգավորման: Նման խնդիրներից է նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կարգավորման համար անհրաժեշտ է, որ մարդիկ համապատասխան որոշումներ ընդունեն»:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ապագայի իր պլանների մասին, ինչպես նաև կիսվել է ԱՊԼ-ի շրջանակներում «Սուոնսիի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
Գյումրիում հոկտեմբերի 1-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Քարոզարշավի 3 շաբաթների ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող 11 քաղաքական ուժերը փորձեցին ամեն մեկն իր ընտրած ձևաչափով ներկայանալ ընտրողին՝ ներկայացնելով իր ծրագիրը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:
Ընդհատված կենսագրություններ: Նրանք ընդառաջ գնացին մահվանն ու անմահացան:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
«Ալ Ջազիրա» միջազգային հեռուստատաընկերության անգլերեն բաժինն անդրադարձել է հայաստանցիներին, որոնք ապրում և աշխատում են Թուրքիայում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:
Տնային պայմաններում խնամքը, նրա խոսքով՝ նախատեսված է տուն ունեցող ծերերի համար. «Ծառայությունները մատուցվում են իրենց իսկ տանը։ Այսօր Հայաստանում ընդամենը 1230 մարդ է ապրում շուրջօրյա խնամքի հաստատություններում, ինչն այդքան էլ շատ չէ։ Տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 4000 տարեց, իսկ ցերեկային կենտրոններում՝ շուրջ 2000»։
«Դե հասկանալի է, որ դա ուղղակի կացությունը հարթելու միջոց էր, ոչ ավելին…»:
Օգոստոսի 9-ին ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մազրի ընդհանուր իրավասության դատարան։