Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը զգուշացրել է խախտում կատարած կուսակցություններին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ օրեր առաջ գրություն էր ուղարկել Ընտրատարածքային ընտրական տեղամաս՝ նշելով, որ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա: Այսօր՝ 2016 թ. հոկտեմբերի 1-ին ստացվել է ԸԸՀ-ի պատասխանը, որի համաձայն՝ Վանաձոր քաղաքի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին գրավոր զգուշացվել է վերոնշյալ գրության մեջ առկա խախտումները վերացնելու և հետագայում այդպիսիք թույլ չտալու մասին: Գրությամբ հավելում են, որ խախտումները վերացնելու ուղղությամբ շրջայցեր են իրականացվել և իրականացվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցների և ԸԸՀ հանձնաժողովի անդամների կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31