Բաժիններ՝

Լույս է տեսել Դավիթ Խաչիյանի «Երազահան ըստ Ոդիսևսի» գիրքը

Սեպտեմբերի 30-ին Enoteca EVN-ում տեղի ունեցավ հայ ժամանակակից արձակագիր, թատերագիր, թարգմանիչ Դավիթ Խաչիյանի «Երազահան ըստ Ոդիսևսի» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հեղինակի ընկերները, երկրպագուները, ինչպես նաև բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը:

168.am-ի հետ զրույցում Կարինե Խոդիկյանը Դավիթ Խաչիյանի ստեղծագործությունների մասին ասաց. «Դավիթի մի գիրքը մյուսից երբեմն շատ է տարբերվում: Դավիթը տարբեր հարթություններում, բայց նույն գրողն է, և դա ինձ դուր է գալիս»:

Անդրադառնալով հեղինակի վերջին՝ «Երազահան ըստ Ոդիսևսի» գրքին՝ Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է.

«Սա իմացաբանական այնպիսի դաշտ է բերում, որ կարելի է հստակ նախանձել՝ այս աշխատությունը շարքային ընթերցողի համար չէ: Եթե սովորական ընթերցողն ուզում է կարդալ այն, ապա ամբողջովին ընկալելու համար կարիք կունենա անընդհատ օգտվելու վիքիպեդիայից կամ բացատրական մշակութային բառարաններից, որովհետև անընդհատ հղումներին նայելու անհրաժեշտություն է առաջանում: Հետևաբար, սա IQ-ի միջինից բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար է, ինչպես նաև նրանց համար, ովքեր կուզեն հասնել ինտելեկտի այդ մակարդակին»:

Կարդացեք նաև

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Ըստ Կարինե Խոդիկյանի բնորոշման՝ գիրքը գրված է ձգող ձեռագրով, և, ինչպես Հակոբ Մովսեսն ասաց բացման խոսքում՝ իսկապես գրագետ հայերենով.

«Ամենակարևորը, որ ուզում եմ շեշտել այս գրքի մասին՝ այն գրված է շատ հոգածու վերաբերմունքով ինչպես՝ հայ գրականությանը, այնպես նաև՝ հայոց լեզվին: «Երազահան ըստ Ոդիսևսին» հսկայական մշակութային, դիցաբանական, գրականագիտական, գրական դաշտ է բերում, և հեղինակն այդ ամենն այնպիսի մի խյուսի մեջ է մատուցել, որ շատ հեշտությամբ կարողանում ես կուլ տալ, իսկ ահա մարսելը IQ-ի խնդիր է»:

Պարզվում է՝ հեղինակն այս գրքում «հատուկ» վերաբերմունք ունի կանանց նկատմամբ. «Խնդրում եմ «հատուկ»-ը ընկալել չակերտների մեջ, որովհետև շատ դաժան է Դավիթը գտնվել այս խնդրում: Կարող ես, իհարկե, ըմբոստանալ, բայց ինչ խոսք՝ սա էլ գոյության իրավունք ունեցող կարծիք է»,- կեսկատակ-կեսլուրջ նշեց Կարինե Խոդիկյանը՝ հավելելով, որ հեղինակը գրականագիտական շատ յուրատիպ մոտեցումներ է կիրառել այս գրքում: «Օրինակ՝ տրոյական ձին, ըստ Դավիթի, չի եղել: Տրոյական ձին փոքրիկ մի ձիուկ է, բայց Տրոյան ընկել է, որովհետև ուներ հզոր, հսկայական պարիսպներ, որոնք տեսանելի դարձրին այդ քաղաքը՝ պարիսպներով իր մոտ կանչելով թշնամիներին, իսկ որևէ ամրոց չի ընկնի, եթե նրա դարպասները ներսից չբացեն: Դարպասները, անշուշտ, բացել են ներսի տրոյացիները՝ պարզունակ խաբեության արդյունքում՝ թե հարկավոր է խաղաղություն, եղբայրություն, միասնություն, մի խոսքով, բոլորիս հայտնի այն լոզունգներով, որով մինչև հիմա խաբում են աշխարհին: Ի դեպ, այս գրքում մի լավ ու տեղին ակնարկ կա, երբ մեր որոշ քաղաքական գործիչներ շատ են խոսում խաղաղության մասին, նրանք պետք է հիշեն, որ մենք պատերազմող երկիր ենք, և քանի դեռ սուրդ պատյան չես դրել, հանկարծ խաբեության չմատնվես, թե չէ քո ամրոցի դարպասներն էլ ներսից բացողներ կգտնվեն, վկան՝ քառօրյա պատերազմը»,- ամփոփեց իր խոսքը Կարինե Խոդիկյանը:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

 Դավիթ Խաչիյանի հետ զրույցում 168.am-ը բացահայտեց՝ գիրքը քաղաքականության մասին չէ, բացառապես գեղարվեստական աշխատանք, բայց տողատակի ընկալումների մասին հեղինակը ոչինչ ասել չի կարող՝ փորձեք գտնել: Սա կիսահեգնական հորդոր էր ընթերցողներին՝ անշուշտ ընկալելի.

– Պարոն Խաչիյան, Ձեր վերջին գրքի մասին ասում են, որ դաժան մոտեցում ունե՞ք կանանց նկատմամբ:

– Դաժան մոտեցում ունեմ, բայց միայն պատմության նկատմամբ:

 – Նաև քաղաքական խնդիրներ եք շոշափել գրքում:

– Կյանքում ոչինչ պատահական չի լինում, և ամեն ինչ իրար հետ սերտ կապի մեջ է, պարզապես պետք է այդ կապերը բացահայտել:

 – Կարծում եք, որ մեր իրականության մեջ խաբեությունը մե՞ծ տեղ է գրավում:

– Չափից դուրս շատ մեծ:

– Եվ վտանգավո՞ր:

– Իհարկե, որովհետև խաբեությունն ինքն իրենով մեծ վտանգ է, որ խաթարում է մեր կյանքի բնականոն ընթացքը:

 – Պարոն Խաչիյան, տրոյական ձին իսկապե՞ս շատ փոքր է եղել:

– Նյութական բան չէր դա, այլ երևակայական աշխարհի արգասիք, իմ կարծիքով:

– Իսկ իսկապե՞ս Ձեր երազներն եք փոխանցել գրքին, ինչպես ասացիք բացման խոսքում:

– Այո, երազները բոլորն իմն են:

– Հիշո՞ւմ եք դրանք, երբ արդեն արթուն եք:

– Ամենահետաքրքիրները՝ այո´: Ես դրանք գրի եմ առնում, դա իմ հիմնական զբաղմունքն է…

Տեղեկացնենք, որ Դավիթ Խաչիյանի վերջին՝ «Երազահան ըստ Ոդիսևսի» գիրքը տպագրվել է «Անտարես» գրահրատարակչության կողմից և կվաճառվի երևանյան բոլոր գրախանութներում:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս