Բաժիններ՝

ԱՄՆ-ում սպայի այրին Սաուդյան Արաբիայի դեմ առաջին հայցն է ներկայացվել

ԱՄՆ-ում առաջին հայցն է ներկայացվել Սաուդյան Արաբիայի դեմ` կապված 2001 թվականին սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության հետ: Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգ»-ը:

Վաշինգտոնի շրջանային դատարան է դիմել Պենտագոնի ահաբեկչության ժամանակ զոհված սպա Պատրիկ Դաննի այրին` Ստեֆանի Ռոսսի Դեսիմոնը:

Սպայի այրին, ով ամուսնու զոհվելու ժամանակ հղի էր, իր եւ դստեր անունից մեղադրել էր Ռիադին  «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ առաջնորդ Ուսամա բեն Լադենին աջակցություն ցուցաբերելու համար:

Նա պահանջում է Սաուդյան Արաբիայից գումարային փոխհատուցում ամուսնու սպանության եւ Դեսիմոնին նյարդային համակարգի կանխամտածված խախտման հասցնելու համար:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը  վերացրեց նախագահ Բարաք Օբամայի արգելքը  եւ ընդունեց օրենք, որի համաձայն ամերիկացիներն իրավունք ունեն դատի տալ ահաբեկչության մեղսակից երկրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս