ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա-Լանդ-Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը՝ 1980 թ. ծնված Էդգար Մարգարյանը, տեղում մահացել է:
Լիբիայի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Խալիֆա Խաֆտարը դիմել է Մոսկվային՝ խնդրելով սկսել զենքի և տեխնիկայի մատակարարումները երկիր, գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրին։
AZATTYQ TV-ն հրապարակել է «Ներկա ժամանակի» «Նայի՛ր շուրջբոլորդ» կոչվող նախագիծը, որը պատմում է Ալիևների ընտանիքի ղեկավարման տարիների մասին։
Աուդիոձայնագրության մեջ տղամարդը, որի ձայնը նման է Սաակաշվիլիին, այլ մարդկանց հետ քննարկում է երկրում խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի հնարավոր զանգվածային ակցիաները։ Ձայնագրության ծագման աղբյուրը հայտնի չէ։
Զգուշացե՛ք ցանկացած անձից, ով պահանջում է առցանց տրամադրել անձնական տեղեկություն:
Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը և փոխել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ն անցկացվող արևելյան դրամագիտության միջազգային համաժողովի ծրագրում ներառված «Արևելյան Հայաստանի դրամական գործը» (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827)» խորագրով զեկույցի անվանումը, հայտնում է RUSARMINFO-ն։
Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։ Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Երկրորդ աստիճանի մեդալով։
Ժամը 17:05-ի սահմաններում գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային վարչություն` հայտնել դեպքի մասին:
Այսօր արդեն բոլորովին նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած, բարձրորակ պատկեր հաղորդող հեռուստատեսությունը փորձառու մասնագետների աշխատանքի, ինչպես նաև բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հեռուստաընկերությանը ցուցաբերված օժանդակության արդյունքն է:
Հանդիպման հեռարձակումն ուղիղ եթերում մեկ ժամ 45 րոպե վարել են 13 հեռուստաընկերություններ: Nielsen-ի հաշվարկներով՝ սեպտեմբերի 26-ին շուրջ 2,7 միլիոն մարդ բանավեճերը մեկնաբանել է Twitter միկրոբլոգների ցանցում:
Նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Եկամտային հարկի երկրորդ շեմը 1 մլն դրամից բարձրացվել է 2 մլն դրամ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար «Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը Հայ Եկեղեցում Դ-Է դարերում` ըստ հայ եկեղեցական մատենագրության» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը:
Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:
Նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, եւ դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ։
«Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով»:
Կյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները։
Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնն է: Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես–ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։
Google ընկերությունը ներկայացրել է YouTube Go բջջային հավելվածը: Այս հավելվածը թույլ կտա բեռնել տեսանյութերը բջջային սարքի վրա՝ դրանք հետո դիտելու համար: Բեռնված տեսանյութերը հնարավոր կլինի դիտել օֆլայն և փոխանցել Bluetooth-ի միջոցով:
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Լռություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը պատմում է ճիզվիտ վանականների մասին, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
Walt Disney ընկերությունը մտել է Twitter միկրոբլոգների ծառայության գնման հավակնորդների շարքը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներ: Այս պահին ծառայության շուկայական արժեքը կազմում է շուրջ 20 միլիարդ դոլար:
YouTube ալիքի՝ ավիացիային նվիրված World Aviation HD-ում զետեղվել է Մանչեստրի օդանավակայանում ինքնաթիռների ամենաԷքստրեմալ վայրէջքների տեսագրությունը:
NASA-ի գիտնականներն օվկիանոսի գոյության հերթական ապացույցներն են հայտնաբերել սառցե վահանի տակ, որով ծածկված Է Յուպիտերի արբանյակներից մեկը՝ Եվրոպան: Այս մասին հայտնել է աստղադիտակի միջոցով տիեզերքի հետազոտությունների՝ Բալթիմորում (Մերիլենդի նահանգ) գտնվող ինստիտուտի ներկայացուցիչ Ուիլյամ Սփարքսը:
Ջոկ Սթերջեսի լուսանկարների ցուցահանդեսը բացվել է դեռ սեպտեմբերի 8-ին, բայց այդ ժամանակ հասարակական ուշադրության օբյեկտ չէր դարձել:
Հոլանդացի մի ստարտափեր ստեղծել է DistractaGone սարքը, որը օգնում է ազատվել սմարտֆոնային կախվածությունից: Այս միջոցը շատ հեշտ է և շատ արդյունավետ:
Ի՞նչ է նշանակում՝ լինել «կայուն քաղաք», և ո՞ր քաղաքներն են գտնվում առաջատարների ցանկում։ Ինչպես գրում է weforum.org-ը, Arcadid ընկերությունը և Տնտեսական ու բիզնես հետազոտությունների կենտրոնը քաղաքների կայունությունը որոշում է 3 չափումների հիման վրա։ Ցանկում նախ ներկայացվում են, թե ինչ ճնշումների տակ են գտնվում քաղաքները՝ սկսած բնակչության աճից՝ մինչև բնական աղետներ։
Ասեք երեխային, թե ինչ ուժեղ եք նրան սիրում: Արեք դա ինչքան հնարավոր է՝ հաճախ: