Բաժիններ՝

NASA-ն Յուպիտերի արբանյակի մակերեւույթի տակ օվկիանոսի գոյության նոր ապացույցներ է գտել

NASA-ի գիտնականներն օվկիանոսի գոյության հերթական ապացույցներն են հայտնաբերել սառցե վահանի տակ, որով ծածկված Է Յուպիտերի արբանյակներից մեկը՝ Եվրոպան: Այս մասին հայտնել է աստղադիտակի միջոցով տիեզերքի հետազոտությունների՝ Բալթիմորում (Մերիլենդի նահանգ) գտնվող ինստիտուտի ներկայացուցիչ Ուիլյամ Սփարքսը:

Նրա խոսքով՝ աստղագետները Hubble աստղադիտակի միջոցով գեյզերներ են գրանցել Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակի արբանյակի սառցե մակերեւույթի վրա:

Ինչպես պարզաբանել է գիտնականը, այդ տվյալներն աստղադիտակի կոմից ստացվել էին տակավին 2014 թվականին, սակայն մասնագետներին շատ ժամանակ է պահանջվել տեղեկատվությունը հանգամանորեն ուսումնասիրելու համար: Սփարքսի խոսքով՝ Եվրոպայի վրա գեյզերների առկայությունը գիտնականներին թույլ է տալիս ապագայում օվկիանոսի քիմիական բաղադրությունը հետազոտել առանց սառույցների հորատման անհրաժեշտության, որոնցով պատված է արբանյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս