Խոսեք երեխայի հետ այնպես, ասես նա արդեն մեծ է
Հայտնի է, որ սովորության ձևավորման համար պետք է 21 օր:
Ընդամենը 21 օր պետք է հետևել սեփական ինքնակարգապահությանը: Դա ընդհանրապես շատ չէ: Իսկ արդյունքները կարող են հաճելիորեն զարմացնել Ձեզ:
Եթե Դուք դեռ չունեք երեխաներ, ապա կարող եք այս հոդվածը կիրառել Ձեր ներքին երեխայի հետ աշխատանքի համար. դա կարող է շատ օգտակար լինել:
«Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալու համար»: Ուեյն Դայվերս
1. Ասեք երեխային, թե ինչ ուժեղ եք նրան սիրում: Արեք դա ինչքան հնարավոր է՝ հաճախ:
2. Պարբերաբար գովեք Ձեր երեխային: Այդպիսով Դուք երեխային կներարկեք սեփական արժանապատվության զգացողություն և կմեծացնեք նրանից վստահ մարդու:
3. Ընդունեք Ձեր երեխային այնպիսին, ինչպիսին նա կա, և ոչ մի պայման մի դրեք: Մի քննադատեք նրան և մի դատապարտեք:
4. Թույլ տվեք Ձեր երեխային զգալ, որ Դուք հպարտանում եք իրենով: Երեխաները դա շատ են սիրում:
5. Միշտ վերաբերվեք նրան, ինչպես հավասարի: Խոսելով երեխայի հետ, «եղեք նրա մակարդակին», նստեք նրա կողքին, որպեսզի նա կարողանա նայել Ձեր աչքերին:
6. Գնահատեք այն ամենը, ինչ անում է Ձեր երեխան, և շնորհակալություն հայտնեք նրան ամեն ինչի համար:
7. Մի քննադատեք երեխային այն բանի համար, ինչը նա ի զորու չէ փոխել: Եթե նա անցյալում սխալ է թույլ տվել, քննարկեք դա, օգնեք նրան՝ ճիշտ հետևություն անել, և մոռացեք դրա մասին:
8. Երբեք մի կշտամբեք երեխային: Մի ստիպեք երեխային իրեն մեղավոր զգալ այն բանի համար, որ ինքն ինչ-որ չափով չի բավարարել Ձեր սպասումները:
9. Ուշադիր լսեք այն ամենը, ինչ Ձեզ պատմում է երեխան: Մի մոռացեք հարցնել նրա կարծիքն իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ:
10. Հիացեք Ձեր երեխայի յուրաքանչյուր ձեռքբերմամբ:
11. Գովեք երեխային յուրաքանչյուր ձեռքբերման համար: Դա կբարձրացնի սեփական արժանապատվության զգացողությունը:
12. Միշտ ասեք երեխաներին, որ Դուք սիրում եք իրենց:
13. Սպասեք երեխայից միայն լավագույնը, հավատացեք նրանց: Միշտ ասեք նրանց. «Ես միանգամայն վստահում եմ քեզ»:
14. Հատկացրեք երեխաներին առավելագույն ուշադրություն: Եթե երեխան ցանկանում է խոսել Ձեզ հետ, հետաձգեք բոլոր գործերը և հատկացրեք նրան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
15. Մի ստիպեք երեխային ինչ-որ բան անել ուժով: Քննարկեք յուրաքանչյուր գործ և հասեք նրան, որ երեխան ինքը ցանկանա անել դա: Մի օգտագործեք մեծի իշխանությունը:
16. Խոսեք երեխայի հետ այնպես, կարծես նա արդեն մեծահասակ և հասուն մարդ է: Նույնիսկ, եթե նա դեռ շատ փոքր է:
17. Միշտ հարցեք նրա կարծիքն իր համար կարևոր հարցերի վերաբերյալ:
18. Պատմեք երեխային Ձեր աշխատանքի մասին, այն մասին, թե ինչ եք անում, ինչով եք զբաղվում: Խորհրդակցեք նրա հետ:
19. Նվիրեք երեխային նվերներ: Եթե Դուք չեք կարող նրան տեսնել այսօր, գրություն գրեք կամ զանգահարեք: Երեխան պետք է վստահ լինի, որ Դուք միշտ հիշում եք իրեն:
20. Մի զսպեք Ձեր էմոցիաները: Թույլ տվեք երեխային զգալ, որ միշտ 100 տոկոսով սիրում եք իրեն:
21. Ցուցադրեք Ձեր կնոջ կամ ամուսնու հանդեպ սերը և հարգանքը երեխայի ներկայությամբ: Նա կկառուցի հարաբերությունները հակառակ սեռի հետ՝ ելնելով այն բանից, ինչ տեսել է ընտանիքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը