Աշխարհի ամենակայուն քաղաքները (ցանկ)
Ի՞նչ է նշանակում՝ լինել «կայուն քաղաք», և ո՞ր քաղաքներն են գտնվում առաջատարների ցանկում։ Ինչպես գրում է weforum.org-ը, Arcadid ընկերությունը և Տնտեսական ու բիզնես հետազոտությունների կենտրոնը քաղաքների կայունությունը որոշում է 3 չափումների հիման վրա։ Ցանկում նախ ներկայացվում են, թե ինչ ճնշումների տակ են գտնվում քաղաքները՝ սկսած բնակչության աճից՝ մինչև բնական աղետներ։ «Այսօրվա անհապաղ կարիքները վաղվանի հետ հավասարակշռելը կայուն քաղաք լինելու հիմնական պայմանն է»,- նշում են հեղինակները։
Ինչպես է չափվում կայունությունը
Քաղաքները կայունության տեսանկյունից գնահատելու համար օգտագործվել է երեք բաղադրիչ։
Մարդիկ (սոցիալական)։ Այս դեպքում ուշադրություն է դարձվում կյանքի որակին՝ ուսումնասիրելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջությունը, կրթությունը և աշխատանքի ու կյանքի հավասարակշռությունը։
Մոլորակ (բնապահպանական)։ Ուշադրություն է դարձվում էներգիայի, հատկապես վերականգնվող էներգիայի օգտագործմանը և կանաչ տարածքներին։
Եկամուտ (տնտեսական)։ Այս դեպքում ուշադրություն է դարձվում քաղաքի բնական միջավայրին և առողջությանը։
Ամենակայուն քաղաքները
1. Ցյուրիխ, Շվեյցարիա
2. Սինգապուր
3. Ստոկհոլմ, Շվեդիա
4. Վիեննա, Ավստրիա
5. Լոնդոն, Մեծ Բրիտանիա
6. Ֆրանկֆուրտ, Գերմանիա
7. Սեուլ, Հարավային Կորեա
8. Համբուրգ, Գերմանիա
9. Պրահա, Չեխիայի Հանրապետություն
10. Մյունխեն, Գերմանիա
Ցյուրիխը գտնվում է ցանկի առաջին հորիզոնականում։ Բնապահպանական տեսանկյունից այս քաղաքն առաջատար է, սակայն որոշակիորեն զիջում է իր դիրքերը սոցիալական չափորոշիչի դեպքում։ Որպես դրա պատճառ՝ զեկույցի հեղինակները մատնանշում են գործադրվող ջանքերի և աշխատանքի ու կյանքի հավասարակշռությունը։ Տասնյակում գլխավորապես եվրոպական երկրներն են՝ բացառությամբ Սինգապուրի և Սեուլի։
Դժվար է հավասարակշռել բոլոր երեք չափորոշիչները
Զեկույցի հեղինակները շեշտում են, որ ոչ մի քաղաք արդյունավետորեն չի հավասարակշռում այս երեք չափորոշիչները։ Հեղինակները նշում են, որ դրանցից շատերը լավ արդյունքներ են գրանցում երկու չափորոշիչների դեպքում, բայց քչերին է հաջողվում լավ արդյունքներ գրանցել երեքում միաժամանակ։ Սա ցույց է տալիս, որ քաղաքները կանգնած են մարտահրավերի առաջ՝ հավասարակշռել երեք չափորոշիչները՝ երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը