Սմարտֆոնային կախվածությունից ազատվելու համար ևս մեկ տարբերակ
Հոլանդացի մի ստարտափեր ստեղծել է DistractaGone սարքը, որը օգնում է ազատվել սմարտֆոնային կախվածությունից: Այս միջոցը շատ հեշտ է և շատ արդյունավետ:
DistractaGone-ը յուրահատուկ սեյֆ է սմարտֆոնի համար: Այն իր մեջ կարող է ներառել միանգամից 4 սմարտֆոն:
Պետք է հեռախոսը դնել սեյֆում, կարգավորել ժամանակը և մոռանալ հեռախոսի մասին: Սեյֆը չի բացվի այնքան ժամանակ, մինչև չլրանա նախապես կարգավորված ժամանակը: Հետհաշվարկին կարելի է հետևել տուփի վրայի փոքրիկ էկրանի վրա:
Սարքավորման հեղինակները նշում են, որ տուփը հրաշալի տարբերակ է ընկերական միջավայրում հեռախոսների մասին մոռանալու և հանգիստ շփվելու համար:
Սարքավորման առաջին տարբերակներն արժեն 35 եվրո: Նախագծի կատարելագործման և մեծ քանակությամբ թողարկման համար անհրաժեշտ է 40 հազար եվրո: Եթե այդ գումարը հավաքվի, ապա DistractaGone-ը պաշտոնապես կներկայացվի 2017 թվականի փետրվարին:
Սիրարփի Աղաբաբյան