Մենք այլևս թույլ չենք լինի․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը
Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը ներկայացրել է հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը․ «90-ականներից ի վեր Արցախյան պատերազմներն ինձ սովորեցրին մի բան՝ ճիշտ և հաշվարկված քայլերի շնորհիվ կարելի է փոխել իրավիճակը և անցնել հաղթանակի ամենակարճ ճանապարհով։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի 6 քայլերը՝ իսկապես ուժեղ խաղաղության հասնելու համար։
Մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն, որը կբերի ուժեղ խաղաղության՝ ապահովված մի քանի երաշխավորների կողմից, իսկ բանակցությունները կլինեն առանց միակողմանի զիջումների՝ պահպանելով կարմիր գծերը։
Մենք կկառուցենք ուժեղ ու արդիական բանակ՝ ավելացնելով պաշտպանական բյուջեն, վերապատրաստելով անձնակազմը և գնելով նորագույն համակարգեր, ներդնելով բազմաշերտ արդիականացված հակաօդային պաշտպանության համակարգ, մենք կունենանք պաշտպանված երկիր։Կկառուցենք խելացի սահմաններ՝ 100 %-ով պաշտպանված և ամուր դիրքերով, կիբեռանվտանգության, դրոններով, գիշերային տեսանելիության սարքերով, տվիչներով և թիրախավորված»։



