Վրաստանում ամսական միջին աշխատավարձը կազմում է շուրջ 341 000 դրամ

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 11%-ով և կազմել 2466 լարի, ինչը համարժեք է 340 950դրամի։

Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում.

• Տեղեկատվություն և հաղորդակցություն – 4373 լարի (աճել է 9.1%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)

• Շինարարություն – 3938 լարի (աճել է 17.2%-ով)

• Ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 3747 լարի (աճել է 11.1%-ով)

• Հանքագործական արդյունաբերություն – 3386 լարի (աճել է 31.8%-ով)

Ըստ նույն տվյալների՝ 2025 թվականի IV եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1952 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2978 լարի։ Աշխատավարձի տարեկան աճը կանանց մոտ կազմել է 173.9 լարի (9.8%), իսկ տղամարդկանց մոտ՝ 325.1 լարի (12.2%)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձին։

Տեսանյութեր

Լրահոս