Բաժիններ՝

Կատարը հայտարարել է, որ իրանական հրթիռները մեծ վնաս են հասցրել հեղուկացված բնական գազի օբյեկտներին

Կատարը հայտարարել է, որ Իրանը հրթիռներով կրկին հարվածներ է հասցրել երկրի հեղուկացված բնական գազի օբյեկտներին, որոնցում խոշոր հրդեհներ են բռնկվել, և մեծ վնաս է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Վնասների մասին հայտարարել է երկրի պետական նավթագազային ընկերությունը՝ Qatar Energy-ն՝ նշելով, որ հրշեջներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։ Տուժածներ չկան։

Կատարը էներգակիրների համաշխարհային շուկայում բնական գազի առանցքային մատակարարներից մեկն է։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով երկիրն արդեն դադարեցրել է բնական գազի արտադրությունը, սակայն, ինչպես նշում է The Associated Press-ը, լուրջ վնասները կարող են հետաձգել գազի մատակարարումները շուկա նույնիսկ պատերազմի ավարտից հետո։

Մարտի 19-ին հարվածներ են հասցվել Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրին։ Իրանը հայտարարել է, որ ի պատասխան այս հարձակման՝ հարվածներ կհասցնի տարածաշրջանի երկրներում նավթագազային ենթակառուցվածքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս