Թուրքիայում 1-ին անգամ տեղական ուղղաթիռը ստացել է թռիչքի հավաստագիր
Թուրքայի ավիատիեզերական արդյունաբերության ընկերությունը (TUSAŞ) ներկայացրել է T625 (GÖKBEY) տիպի պտտաթև ուղղաթիռը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվել է նաև, որ վերոհիշյալ ուղղաթիռին Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվել է հավաստագիր, որով այն դարձել է Թուրքիայում արտադրված պտտաթև առաջին ուղղաթիռը։ Հավաստագրման գործընթացը սկսվել էր դեռևս 2016-ին։
10 տարվա ընթացքում անցկացվել է ավելի քան 600 հանդիպում տեխնիկական հարցերով և 186 փորձարկում։
Բացի այդ, իրականացվել է ավելի քան 800 համապատասխանության ստուգում և հավաստագրման աշխատանքներում ներգրավված է եղել 8 գիտնական։ Հավաստագրման շնորհիվ՝ Թուրքիան միացել է այն քիչ երկրների շարքին, որոնք կարող են նախագծել և հավաստագրել քաղաքացիական ուղղաթիռներ։




