Իրանը Եվրամիությանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին ստիպել դադարեցնելու պատերազմը

Եվրոպան պետք է ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ անի դադարեցնել Իրանի դեմ պատերազմը։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։

Եթե Եվրամիությունը և եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա իրենց անպատասխանատու դիրքորոշումը արտահայտելու փոխարեն պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031