ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Կարեն Կարապետյանին ճանաչում եմ վաղուց, դեռ էներգետիկայի համակարգում աշխատելու տարիներին: Ես առիթներ ունեցել եմ խոսել նրա հետ երկրի տնտեսության, տեղեկատվական, հեռահաղորդակցության զարգացման հարցերի շուրջ: Նա շատ ժամանակակից անձնավորություն է և շատ արագ ընկալում է ինովացիոն բնույթի խնդիրները: Ունի ինժեներական ճկուն մտածելակերպ, և չմոռանանք, թե նա ինչ կրթություն է ստացել»:
2 զինծառայող և 8 քաղաքացիական անձ է սպանվել Թուրքիայի արևելքում՝ Աղրը նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նահանգի ադմինիստրացիային։
Հանրահայտ The Sun պարբերականը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անգլիական ակումբում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մայրաքաղաքում գտնվող Նորքի հեռուստաշտարակին հարակից տարածքից իրականացվել են ոչ մարտական արկերով լիցքավորված թնդանոթների ուսումնական կրակոցներ, որոնք որևէ վտանգ չեն ներկայացնում:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը հայտնել է, որ Վաշինգտոնից ստացած ցուցակում Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած որոշ խմբավորումների կազմում կան մի քանի ահաբեկչական ջոկատներ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ռուսների մեծ մասը պատրաստ չէ մասնակցել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պահանջների հետ կապված բողոքի ցույցերի, վկայում են «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը «Վզգլյադ» պարբերականում տպագրված հոդվածում անդրադարձել է Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում։
Այսօր ՀՀ վարչապետն առաջին կադրային փոփոխություններն է արել: Ինչպես տեղեկացրել էինք՝ Կարեն Կարապետյանը պաշտոնանկ էր արել իր մի քանի օգնականներին և որպես գլխավոր խորհրդական նշանակել Գագիկ Մարտիրոսյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արզնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հանրապետության հրապարակում ընթանում է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է տեղափոխվում դեպի Երևանի Հանրապետության հրապարակ: Զորահանդեսին ներկայացվելու են նոր զինատեսակներ, այդ թվում և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ստոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին հայտնել է դատական ատյանը:
Նեղ ձևաչափով հանդիպման օրակարգում ներառված է 4 հարց՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունները՝ կապված համագործակցության 25-ամյակի հետ, ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման մասին, ԱՊՀ-ում նախագահության մասին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցերը։
Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Տիբեթական բուդդայականության հոգեւոր առաջնորդ Դալայ-լամա XIV-ը Եվրամիությանը հորդորել է քննադատության ենթարկել Պեկինին:
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ պետ Հուլուսի Աքարը Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական գերատեսչությունների միջև կապի ալիքների բացման մասին, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի սեւծովյան Բաթում քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան մոլեգնած տեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել քաղաքի կենտրոնական փողոցները: Այդ մասին Sputnik-ին հայտնել է քաղաքի մի բնակչուհի: Ջրով են լցվել բնակելի տների առաջին հարկերը, ինչպես նաեւ նկուղները:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն ընդունել է, որ Եվրամիությունն այժմ վտանգավոր եւ դժվարին իրավիճակում է»: Այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրուցում:
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից, Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել Շուշիի շրջանի «Իսահակի աղբյուր» հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին:
«Ես արդեն երրորդ օրն է՝ ուշի ուշով հետևում եմ հեռուստատեսություններին, մամուլին… Հայտնվել են նոր փրկիչներ, այնպիսի բաների մասին են խոսում, որ մտածում ես՝ այդ մարդիկ այս 20 տարին այս երկրում չեն ապրել, ընդ որում, մարդիկ, որոնք ղեկավարներ են եղել, հիմա էլ կառույցներ են ղեկավարում»,- ասաց Ս. Ավետիսյանը՝ նշելով, որ այդ մարդիկ և ընդդիմադիր, և իշխանական դաշտից են, բայց անուններ չնշեց։
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։
Անկարան հասկանում է Սիրիայում գործող ահաբեկիչների վտանգը երկրի համար և ճկունություն է հանդես բերում Սիրիայում հակամարտության կարգավորման իր դիրքորոշման մեջ, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցի շուրջ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Բուլղարիան դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 160 մլն եվրոյի օգնություն Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու և ներգաղթյալների ու փախստականների հոսքը սահմանափակելու համար, հայտարարել է երկրի փոխվարչապետ Ռումյանա Բիչարովան։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ռիչարդ Միլսի փոխանցմամբ, սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է: «Ամռանը ես եղա այս եկեղեցում ու անչափ տպավորված էի բացառիկ որմնանկարներով: Կատարելով այս աշխատանքը` ԱՄՆ կառավարությունն ակնկալում է, որ դրանք նպաստեն Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացմանը: Նպատակն այն է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը զբաղեցնի զբոսաշրջության քարտեզի վրա, իսկ Հայաստանը դրան արժանի է»,- իր խոսքում նշեց դեսպանը:
ՀՀ քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը 2 ժամով հետաձգվել է։ Այս մասին «Ալա-Արչա» նախագահական նստավայրում լրագրողներին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է knews.kg-ն։
ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ կառավարության փոփոխությամբ ճիշտ քայլ է արվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «անցյալի բեռ» չունենալը, կօգնի ավելի ճիշտ ղեկավարել կառավարությունը: