Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի պայմանավորվածությունները

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը հայտնել է, որ Վաշինգտոնից ստացած ցուցակում Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած որոշ խմբավորումների կազմում կան մի քանի ահաբեկչական ջոկատներ։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Ուշադրության կենտրոնում եղել են ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները՝ ուղղված Սիրիայում խաղաղ գործընթացի գործարկմանը, մարդասիրական վիճակի թեթևացմանն ու ահաբեկիչների դեմ համատեղ պայքարը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Քերին խոստացել է նպաստել խնդիրների լուծմանը, որոնք կապված են մարդասիրական ավտոշարասյուներն անվտանգ տեղ հասցնելու հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930