
Պաշտոնանկություններ կառավարությունում (լրացված)

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից, Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական»։
Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ՝ Գուրգեն Դումանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Գուրգեն Դումանյանը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է։