««Ռուսամետ» Հայաստանի ռիսկերը». Դենիս Դվորնիկով
Ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը «Վզգլյադ» պարբերականում տպագրված հոդվածում անդրադարձել է Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում։
Ստորև ներկայացնենք հոդվածը՝ մասնակի կրճատումներով։
Նշվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին հրամանագիր ստորագրեց Կարեն Կարապետյանին երկրի նոր վարչապետ նշանակելու մասին։
Այդ քաղաքական գործչի կենսագրությունը խոսուն ուրվագծեր ունի՝ 2010-2011թ. եղել է Երևանի քաղաքապետ, 2012-ից բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական «Գազպրոմում»։
Հայաստանի հասարակությունն այդ նշանակումը դիմավորեց խառը, սակայն բավական վառ էմոցիաներով՝ գերակշռում էր զգուշավոր լավատեսությունը։ Հայաստանի քաղաքացիները երկար էին սպասել փոփոխությունների։
Ժողովրդական վստահության կառավարությունը, որի մասին խոսում էր Սարգսյանը Երևանում ՊՊԾ-ի գրավման ճգնաժամից հետո, հենց սկզբից ուներ բավական նկատելի «ռուսական շեշտադրություն»։
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին անզեն աչքով տեսանելի է Հայաստանի քաղաքական վերնախավի կողմնորոշումը Ռուսաստանի կողմը։ Հիմա այդ միտումն ավելի է ուժեղացել։ Կարապետյանին հրավիրելը Ռուսաստանից այդ ակտիվության նոր ալիքի նշաններից է։
Առաջին հայացքից՝ նրա նշանակումը նվազեցնում է ԵՏՄ-ից արևմտյան ուժերի ճնշման ներքո Հայաստանի դուրս գալը:
Միաժամանակ, անկուսակցական քաղաքական գործիչը թողնում է փոխզիջումային կերպարի տեսք, որն ի վիճակի է թոթափել լարվածությունն ու կայունացնել հայկական հասարակությանը։
Թվում է, թե այն ռուս դիվանագետները, որոնք նյարդայնացել էին Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումից և »Սասնա ծռերի» գործողություններից, կարող են նորից հանգիստ շունչ քաշել, սակայն սա խաբուսիկ տպավորություն է։ Պատճառները մի քանիսն են։
Բանն այն է, որ ռուսական արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է էլիտաների, այլ ոչ թե հասարակության վրա։ Դրա հետ միասին, Հայաստանի սովորական քաղաքացիների շրջանում աճում են հակառուսական տրամադրությունները։ Դրան նպաստում են ռուս քաղաքական գործիչների անզույշ, աղմկոտ հայտարարությունները Ղարաբաղի հարցի վերաբերյալ և Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքը։
Հայաստանցիներին հաճախ խոցում է անգամ՝ ոչ այնքան Մոսկվայի և Բաքվի պայմանագրի առկայությունը, այլ դրա հետ կապված ռուս բարձրաստիճան գործիչների մեկնաբանություններն այդ առնչությամբ։
Հասարակությանը դուր չի գալիս նաև ռուս հասարակական գործիչների պահելաձևը, որոնք գալիս են Հայաստան ցուցադրական այցերով։
Արտաքինից հայկական հասարակությունն ունի «ռուսամետ» կեղև, որի տակ եռում են հակառուսական ուժերը։
Նման պայմաններում նոր վարչապետի նշանակումը մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ մարդիկ փոփոխությունների բարձր տեմպ ու կոնկրետ արդյունքներ են ակնկալում։