Եվրախորհրդարանի ղեկավարն ընդունել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն ընդունել է, որ Եվրամիությունն այժմ վտանգավոր եւ դժվարին իրավիճակում է»: Այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրուցում:
«Երբ 22 տարի առաջ ինձ ընտրեցին Եվրախորհրդարանում, ես չէի կարող պատկերացնել, որ մենք նման իրավիճակում կհայտնվենք: Եթե մենք ուշադիր չլինենք, այն կմասնատվի»,-հայտարարել է Շուլցը:
Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը ողբերգական է: Նա խոստովանել է, որ եվրաինտեգրացումն «անկատար է եւ ոչ միշտ Է գործնական», սակայն, նրա խոսքով, այն աշխարհամասի գլխավոր ձեռքբերումներից մեկն է:
Շուլցը նշել է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտարարեց ԵՄ-ից անջատվելու մտադրության մասին, շատ երկրներ, որտեղ սպասում Էին նման տրամադրությունների, «ի զարմանս բոլորի» պաշտպանեցին միությունը:
«Երբ մարդիկ տեսնում են, թե ինչ ռիսկեր է բերում իր հետ աշխարհի խոշորագույն տնտեսությունից անջատվելը, նրանք զգուշավոր են դառնում»,- պարզաբանել է նա: Դրա հետ մեկտեղ Շուլցը խոստովանել է՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անջատվելը լուրջ կորուստ է երկու կողմերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: