Բաժիններ՝

Դալայ-լաման ԵՄ-ին հորդորել Է Տիբեթի հարցում ճնշում գործադրել Պեկինի վրա

Տիբեթական բուդդայականության հոգեւոր առաջնորդ Դալայ-լամա XIV-ը Եվրամիությանը հորդորել է քննադատության ենթարկել Պեկինին:

«Դիմում եմ Ձեզ, որպեսզի տիբեթական հարցը չանհետանա օրակարգից»,- հայտարարել է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդում, հաղորդել է «Գերմանական ալիք» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Կրոնական առաջնորդի խոսքով՝ միլիոնավոր տիբեթցիներ ապրում են «մշտական վախի մեջ», ուստի Եվրամիությունը կոչված է «կառուցողական քննադատության» ենթարկելու ՉԺՀ-ի իշխանություններին:

Մինչեւ 2010 թվականը Չինաստանի կառավարությունը բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել Դալայ-լամայի ներկայացուցիչների հետ, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել:

Դալայ-լաման1959 թվականին Հնդկաստան Է փախել Չինաստանի Տիբեթում տեղի ունեցած անհաջող ապստամբությունից հետո: Պաշտոնական Պեկինը նրան համարում է քաղաքական գործիչ, որը, քողարկվելով իր կրոնական կարգավիճակով, զբաղվում է անջատողական գործունեությամբ եւ փորձում Է Տիբեթն անջատել Չինաստանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս