
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Բիշքեկում նեղ ձևաչափով մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է 4 հարց, հայտնում է RIA Novosti-ն։
Նեղ ձևաչափով հանդիպման օրակարգում ներառված է 4 հարց՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունները՝ կապված համագործակցության 25-ամյակի հետ, ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման մասին, ԱՊՀ-ում նախագահության մասին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցերը։
Հոբելյանական նիստի օրակարգում ներառված է 15 հարց։ Սպասվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն ընդլայնված կազմով նիստի ընթացքում։
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան, որը 2017 թվականին պետք է նախագահի ԱՊՀ-ում, առաջարկում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը հրավիրել Մոսկվայում և հուսով է, որ այդ առաջարկությունը հավանության կարժանանա։