Բաժիններ՝

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել Շուշիի շրջանի «Իսահակի աղբյուր» հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին:

Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին:

160916artsakhetnofestparaton1-info

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

160916artsakhetnofestparaton2-info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս