Առանց անվտանգության

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը  միշտ էլ վտանգի  տակ է եղել, բայց ոչ այն պատճառով, որ անվտանգության ուղղությամբ նոր միտումներ են ի հայտ եկել։ Դրա պատճառներն այլ են։ Չեմ կարծում, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող  այսօրվա բանակցություններն այնքան  խորն  ինտեգրացիա են ենթադրում, որ  այնտեղ որպես   բաղադրիչ՝ լինի անվտանգության խնդիր։ Այնպես որ, այս անվտանգության խնդիրների  քննարկումները ներկայիս բանակցությունների օրակարգի հետ որևէ առնչություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ում ու ԱլԳ-ի շուրջ անվտանգության բաղադրիչի ամրապնդման խոսակցություններն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա։

Նավասարդյանը նաև նշել է, որ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով  հիմնականում քննադատաբար է վերաբերվելու  եվրոպական  զինված ուժերի ձևավորման  հարցին և անընդհատ քարկոծելու է այդ  գաղափարը։ «Բայց դա չի նշանակում, որ այս միտումներն իրականում  հակասում են ՌԴ շահերին, որովհետև  ՌԴ  արտաքին քաղաքականության  ուղղվածությունը, իր առջև՝ որպես առաջնային  խնդիր, ունի նաև՝ հնարավորինս ջլատել Արևմուտքը  և խոչընդոտել  արևմտյան երկրների միասնությանը։ Եթե խորանան հակասություններն այս հարցում, դա միայն Ռուսաստանին ձեռնտու կլինի»,- պնդել է Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս