Բաժիններ՝

Որ երկրներից են գալիս Հայաստան՝ սովորելու (գծապատկեր)

2015/2016 ուսումնական տարում հանրապետության 60 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում և  և 12 մասնաճյուղերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը կազմել է ընդհանուր 3207 մարդ, որից 2813-ը՝ վճարովի հիմունքներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից։

Օտարերկրյա ուսանողները 34 տարբեր երկրներից են։

Մենք առանձնացրել ենք այն երկրները, որտեղից առավել շատ ուսանողներ են սովորում Հայաստանում։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, առաջատարը Ռուսաստանն է. հայաստանյան բուհերում սովորում է 932 ՌԴ քաղաքացի։ Հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 742 ուսանող։ Առաջին հնգյակում են նաև Վրաստանը (676), Իրանը (358) և Սիրիան (232)։

Կարդացեք նաև

foreign-stud

Մնացած 29 երկրների քաղաքացի հանդիսացող ուսանողների ընդհանուր թիվը 267 է, այդ թվում՝ 47 հոգի՝ Հունաստանից, 38 հոգի Ուկրաինայից, 27 հոգի Թուրքմենստանից և այլն։

Այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ հատկապես Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների թվում մեծ թիվ են կազմում ազգությամբ հայերը։

Ավելացնենք նաև, որ 2015 թվականին ՀՀ բուհերն ավարտել են 499 օտարերկրյա քաղաքացիներ, իսկ 2015/2016 ուսումնական տարում հայաստանյան բուհեր են ընդունվել 684 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 314-ը կանայք են։

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս