Ինչպես ազատվել մրսածությունից. 3 կարևոր խորհուրդ

Ճիշտ սնվելը, շատ հեղուկներ օգտագործելն ու հանգիստը կօգնեն ձեր օրգանիզմին ավելի արագ պայքարել մրսածության դեմ: Բացի այս, ձեզ նաև անհրաժեշտ է՝

Մաքրել քթանցքները- Տաք հեղուկներ խմեք: Տաք հեղուկի օգտագործումն օգնում է հանգիստ դուրս բերել խորխը, ինչն էլ լավացնում է ինքնազգացողությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ տաք ջրի օգտագործումը հանում է մրսածության նախանշանները, օրինակ՝ հարբուխ, հազ, փռշտոց, կոկորդի ցավ և հոգնածություն: Խուսափեք ալկոհոլից, այն կարող է վատացնել վիճակը:

Խոնավեցրեք օդը- Օդը խոնավեցնող սարքեր օգտագործեք: Եթե տան օդը չափազանց չոր է, ապա սա կարող է վատացնել վիճակը և երկարացնել բուժման ընթացքը: Օդի խոնավեցումը չափազանց կարևոր է, քանի որ այսպես խորխը փափկում է և ավելի շուտ է դուրս գալիս:

Բնական պաշտպանիչ միջոցներ օգտագործեք- Նվենին (эвкалипт) ունի հակաօքսիդանտ կարողություն, ինչն էլ պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից: Նվենու ակտիվ բաղադրիչը ցինեոլն է, որն ունի խորխահան նշանակություն:

Կարդացեք նաև

Անանուխը նույնպես թեթևացնում է մրսածության նախանշանները: Այն նաև անցկացնում է կոկորդի ցավը:

Մեղրն ու սխտորն ունեն հակավիրուսային ազդեցություն և ամրացնում են իմունիտետը:

Իսկ եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք, ապա խորհուրդ ենք տալիս անմիջապես դիմել բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս