
Բակո Սահակյանը ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների հետ այցելել է Արցախի հարավարեւելյան սահմանագիծ

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: