ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը կլքի իր պաշտոնը, հայտնում է РБК-ն` վկայակոչելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրին:
Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով Հայաստանում կամ արտերկրում, Դուք ոչ միայն կխնայեք Ձեր ժամանակը, այլև կկարողանաք ստանալ կինոյի երկու տոմսի վկայական:
Ավելի քան 20 մարդ է տուժել Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ շրջանում տեղի ունեցած ուժեղ հրդեհի հետևանքով, հայտնում է New York Daily News-ը:
Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին` Ռիոյի օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի վերաբերյալ պայմանագիրը պլանավորվում է ստորագրել դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ամերիկյան հեղինակավոր New York Post-ը ջախջախել է Ռայան Լոխտեին Ռիո դը Ժանեյրոյում թույլ տված արարքի համար: Այլ լողորդների ուղեկցությամբ Ռայանն անկարգություններ է կազմակերպել լցակայանում, իսկ հետո ձևացրել է, թե իբր իրենց կողոպտել են ոստիկանական հագուստով մարդիկ:
«Ես կարող եմ բաց ճակատով իմ մոտեցումն ասել: Ես հետևից չեմ խոսում, անազատության մեջ գտնվող անձի հետևից չեմ խոսում: Իմ գործունեության ընթացքում բոլորը գիտեն, որ ես բացառապես քաղաքական գործունեություն եմ իրականացրել, ոչ թե ասել եմ այն, ինչի համար գումար են տվել, մեկին քննադատել կամ վիրավորել եմ: Ես բիզնեսներ չունեմ, զբաղվում եմ քաղաքական ու մանկավարժական գործունեությամբ. դրա մասին բոլորը գիտեն»:
Ձերբակալվել է դեսպան Գյուրջան Բալըքը, որը այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն ղեկավարում էր Ահմեդ Դավութօղլուն, եղել է գերատեսչության քարտուղարն ու հատուկ խորհրդականը և համարվել է Դավութօղլուի «աջ ձեռքը», գրում է Hürriyet-ը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:
Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր «The Game»-ը շնորհավորել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին: «The Game»-ը ինստագրամում հետևյալ գրառումն է կատարել.
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին:
«Բացառապես քաղաքական հետապնդում էր: Ինքներդ տեսել ու արձանագրել եք՝ մենք ինչ ենք արել, սադրիչներն ովքեր էին, իշխանությունների հետ ինչ կապ ունեին, ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչը՝ քարը ձեռքին,ւնեցածը ինչ օպերատիվ ծառայություն էր այնտեղ իրականացնում, քաղաքացիական անձանց խմբավորումներ էին ոստիկանների ետևում գործում՝ ձեռքներին տարբեր տեսակի ձողեր: Ձեր նկարած կադրերի շնորհիվ ապացուցվել է ոչ միայն իմ, այլև մյուս քաղաքական բանտարկյալների անմեղությունը»:
«Շատ ծանր կորուստ է: Բառերով չեմ էլ կարողանում նկարագրել այն, ինչ տեսել եմ, լսել եմ իրենից: Միշտ նույն բանն էր ասում, իմ զորացրվելու ժամանակ էլ կրկնեց՝ կյանքում ինչի էլ հասնես, երբեք չափդ չմոռանաս»,- ասաց Ադամ Սահակյանի ծառայակից ընկերը:
Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը
«Միշայից հետո 4 տարի գործող իշխանությունները ոչինչ չեն արել, թեև կարող էին շատ բան անել: Այսօր Վրաստանում առաջընթաց չկա, ստագնացիա է, իսկ ներկայիս իշխանությունները ցանկություն չունեն ոչինչ փոխելու»,- ասել է նա:
Օգոստոսի 18-ին Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվեց մեդալների 25 հավաքածու:
«Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, թե ինչ եմ ես նկատի ունեցել, երբ ասել եմ, որ այդ զենքը պետք է վերահսկողության տակ լինի: Բարեբախտաբար, կա ամբողջական հարցազրույցը: Ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել, որ ժողովուրդը հանկարծ այդ ուղղությամբ գնա, ասել եմ, որ դեմ եմ: Պատասխանեմ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչ եմ նկատի ունեցել, երբ ասել եմ, որ չեմ ցանկանա, որ հանկարծ զենքը կրիմինալի ձեռքն անցնի, բա ո՞ւմ ձեռքում դա պետք է լիներ»:
«Հիմնադիր խորհրդարանն» իր խորին ցավակցությունն է հայտնում «Հիմանդիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, արվեստաբան Լևոն Չուգասզյանին՝ իրենց մոր՝ Մատենադարանի վաստակաշատ փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանին կնոջ՝ Վեներա Գարեգինի Մանուկյանի մահվան կապակցությամբ։
Ռիո-2016-ի ավարտից 3 օր առաջ ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց իր 100-րդ մեդալը և մեդալային հաշվարկում պահպանեց առաջատարի դիրքերը:
Անցած գիշեր շուրջ 1500 մարդ է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը:
Այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել Գյումրիում 2016 թ. հոկտեմբերի 2-ին, պատմության մեջ առաջին անգամ համամասնական կարգով կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցել:
«Ժամանակին ես ամերիկացիներին ասում էի` դուք փորձում եք տարբեր երկրների մարդկանց վզին փաթաթել ժողովրդավարությունը, այն բաժանում եք, ինչպես փաթեթներով սուրճը, բայց անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն տալ»,- ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայում տիրող իրավիճակի հարցով, հայտնում է Anadolu գործակալությունը:
3 մարդ է մահացել և 6-ը վնասվածքներ է ստացել Իրանում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Թուրքական ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում Ստամբուլի համալսարանում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների դեմ, որոնք մեղադրվում են Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Sabah թերթը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ևս երկու անձանց՝ Դ. Կ.-ին և Գ. Ա.-ին, մեղադրանք է առաջադրվել:
Ստամբուլում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևը (Լենքորանսկի) թաղվել է հայրենի Լենքորան քաղաքում, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ բանակցությունների վերսկսմանը:
«Մենք սերտ շփման մեջ ենք թուրքական իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել Թուրքիայի հետ ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի դեմ պայքարի շրջանակում»,- ասված է Փրայսի հայտարարության մեջ:
Նիդեռլանդներում ձեռնամուխ են եղել Եվրամիությունից դուրս գալու նախագծի մշակմանը Brexit-ի նմանությամբ: Այս մասին հայտնել է նախագծի վրա աշխատող Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը «Իզվեստիայի» հետ զրույցում: