Պայքարեք արյան ցածր ճնշման դեմ
Եթե հոգնածություն եք զգում, մրսում եք կամ անընդհատ քնել եք ցանկանում, ապա չափեք արյան ճնշումը: Հավանաբար հիպոտոնիա ունեք: Ի՞նչ անել այս դեպքում: Հիպոտոնիկներին հրաշալի կերպով օգնում է թեյը, սուրճը, ֆիզիկական ակտիվությունը:
Զարկերակային ճնշումը երկու ցուցանիշից է բաղկացած՝ սրտի կծկումների հաճախականություն և անոթների պերիֆերիկ դիմադրողականություն: Եթե անոթները լայնացած են, իսկ սիրտը նորմալ է աշխատում, ապա ճնշումն իջնում է, իսկ եթե սրտի կծկումների հաճախականությունը բարձր է, ապա մարդն իրեն հանգիստ է զգում:
Հիպոտոնիան ավելի քիչ է հանդիպում, քան հիպերտոնիան, և համարվում է պակաս լրջության առողջական խնդիր:
Այնուամենայնիվ, քրոնիկ հիպոտոնիկների մոտ հաճախակի գլխապտույտներ ու ուշաթափություններ են լինում: Նրանք նաև ավելի հաճախ են հոգնում և մրսում: Հիպոտոնիան կարող է առաջանալ սակավարյունության, հիպոգլիկեմիայի, վահանագեղձի ակտիվության պակասի պատճառով:
Արոմաթերապևտիկ բուժում
Այնպիսի եթերային յուղերը, ինչպիսիք են՝ սև պղպեղի յուղը, անանուխի յուղը, հազրեվարդի յուղը, բարձրացնում են արյան ճնշումը:
Վաննաներ
Վերոնշյալ եթերային յուղերի համադրությամբ կանոնավոր կերպով վաննաներ ընդունելը կկարգավորի արյան շրջանառությունն ու կօգնի հիպոտոնիայի դեպքում
2 կաթիլ հազրեվարդի յուղ
2 կաթիլ անանուխի յուղ
2 կաթիլ եղեսպակի (шалфей) յուղ
Ընդունված բուժում
Մեծ Բրիտանիայում արյան ցածր ճնշումը չի համարվում լուրջ հիվանդություն, այդ իսկ պատճառով էլ դեղեր չեն նշանակվում:
Հակացուցումներ
Հղիության առաջին ամիսներին խուսափեք եղեսպակի յուղից, իսկ ծննդաբերությունից առաջ՝ ուրցի: Խուսափեք անանուխի և հոմեոպատիկ դեղերի համատեղ ընդունումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը