Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է:
Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում: Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Մուրղուզ» կոչվող լեռ, «Աշնան ծուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ՀՀ Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Ադրբեջանի գերիների անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը:
Թեև ակնհայտ է, որ նման ախտորոշմամբ անձն ունի հատուկ մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք, այնուամենայնիվ Ս.Նազարյանը շարունակում է պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
«Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով իր մեքենայով հաց հասցրած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր Վերնիսաժում վաճառեցին նրա ձեռքով պատրաստած փայտե իրերը՝ զարդատուփեր, փայտյա ժամացույց և այլ իրեր:
Ազգային առաջնության առաջին մրցանակակիրը կստանա մինչև 1.5 միլիոն ՀՀ դրամ, որն իր մեջ կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ:
Օգոստոսի 12-ին Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվել է մեդալների 24 հավաքածու:
«Թանը լավագույն զովացուցիչ ըմպելիքն է, սպառողն ինքը, երբ տանը թան է պատրաստում, պիտանելիության ժամկետի տեսակետից այն կարող է թթվել: Իսկ ինչպե՞ս է, որ վաճառվող թաները 10 օր և ավելի պիտանելիության ժամկետ ունեն: Դրանց մեջ պահածոյացնող նյութ են տալիս: Դա ցիկլիկ միացություն է, իսկ ցիկլիկ միացությունները կանցեռոգեն են՝ ուռուցք առաջացնող: Ես խորհուրդ եմ տալիս՝ տանը պատրաստեք, թանը ևս սառնարանում պահեք»:
Վարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով:
Օգոստոսի 15-17-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Մենք գտանք այն աղջկան, ում իրականում Սարի թաղում Դավիթ Սանասարյանն օգնել է այրվելու պահին` պատռելով նրա այրվող հագուստը»:
Ավարտվեց Ռիո-2016-ի 7-րդ մրցումային օրը: Առաջատարը 20 ոսկե մեդալներով շարունակում է մնալ ԱՄՆ-ի հավաքականը:
«Նաիրիտի» վերագործարկման նպատակահարմարության ու տնտեսական օգուտների մասին բազմիցս է խոսվել։ Ներկայացվել են ծրագրեր՝ մասնագետների կողմից մանրակրկիտ կազմված, որոնք իրատեսական են։
15 օր է, ինչ հայտնի հանգամանքների և իրադարձությունների բերումով հայտնվել էի իմ առօրյա ուղեծրից դուրս: Առաջին մեկ շաբաթը չէ, բայց դրանից հետո, երբ առողջական վիճակս մի քիչ կայունացավ, իսկ հետո էլ իմ վրայից հանվեց զրպարտանք-մեղադրանքը, շատ եմ խորհել, ծանր ու թեթև արել և սա իմ առաջին գրառումն է մեծ ընդմիջումից հետո:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ՊԲ շարքերը զորակոչված քաղաքացիների որոշ մասի դրամական բավարարումը դեռևս չի իրականացվել:
«Նոր բան է սկսվել, տարբեր խանութներում սկսել են տոպրակները մեզ վրա վաճառել. պարզաբանում են՝ էկոլոգիայից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Սիրիական Հալեպ քաղաքում անցած մի քանի օրերին ահաբեկչական խմբավորումները կրակահերթի տակ են պահել ռազմական ակադեմիան, երկու բնակելի թաղամաս եւ օդանավակայանը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված հետաքննության շրջանակում ձերբակալված ժանդարմների թիվը հասել է 10-ի:
Նրա խոսքով` եթե Եվրոպան չկատարի թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու իր խոստումը, Թուրքիան Եվրամիության երկրներից սիրիական փախստականներ չի ընդունի:
Երեկ գիշեր Երկիր մոլորակի վրա Պերսեիդների ասուպային անձրև տեղաց, որն այս տարի աչքի ընկավ աննկարագրելի ակտիվությամբ: Ասուպային անձրևը Սվիֆտ-Թատլ պարբերական գիսաստղից արձակված մասնիկների հոսքն է:
20-րդ դարում մեր հայ մշակույթը հզոր դեմքեր է տվել: Մենք դեռ չունենք նման դեմքեր: Չեմ տեսնում երկրորդ Մհեր Մկրտչյան, Լեոնիդ Ենգիբարյան: Կարող եմ անվերջ շարունակել այս շարքը: Մեր օրերում կան լավ երիտասարդներ, սակայն նրանց աճի համար պայմաններ են անհրաժեշտ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը ստեղծում է այդ պայմանները: Փառատոնի մասնակիցները հարստացնում են միմյանց:
Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Սիրիայի, Իրաքի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ շրջակա երկրների համար:
Ստամբուլի ոստիկանության կողմից գիշերն անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 111 մարդ, որոնք գտնվում էին որոնման մեջ:
Սումգայիթի բնակիչ Ռուսլան Վելիեւը իր տան բակում TAB-7 տեսակի արկ է հայտնաբերել եւ փորձել է սղոցով կտրել այն: Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել:
Սիրիայում «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները գլխատել են 40 գրոհայինների` իրենց ընտանիքների որոշ անդամների հետ միասին. նրանք ցանկացել էին վայր դնել զենքերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
Եզրափակիչ խաղում իսպանացիները հաղթեցին ռումինացիներ Ֆլորին Մերգեային և Խորիա Տեեուին 6:2, 3:6, 6:4 հաշվով:
Ռոստամին հաղթեց մինչև 85կգ քաշային կարգում: Իրանցին պոկում վարժությունում բարձրացրեց 179կգ, իսկ հրումում՝ 217կգ: Ընդհանուր հաշվարկում 396 կիլոգրամը դարձավ նոր համաշխարհային (և Օլիմպիական) ռեկորդ, ընդ որում, Ռոստամին գերազանցեց իր իսկ ռեկորդը:
Տեղի ունեցավ Sinquefield Cup-2016 շախմատային մրցաշարի 7-րդ տուրը: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի արդյունքով:
Անդրանիկը նստած է եղել տրիբունայում և հետևել է մրցելույթներին, երբ կամավորներից մեկը նկատել է և ճանաչել նրան: Կամավորը խնդրել է լուսանկարվել, իսկ Անդրանիկ Կարապետյանը չի մերժել: Հայ մարզիկի՝ ոտքի կանգնելուն պես, նրա հետ լուսանկարվել ցանկացողների հերթ է գոյացել: