Բաժիններ՝

Ո՞ւմ հրահանգով էին կարմիր բերետավորները քաղաքացիների հավաքը խոչընդոտում

Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած  հավաքի ժամանակ, մոտենալով  ՀՀ փոխսոտիկանապետ Հունան Պողոսյանին՝ տեղեկացրեց, որ մինչ մարդիկ հանգիստ կանգնած են, կարմիր բերետավորները նորից մտել են քաղաքացիների մեջ, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն ասաց. «Չեն մտել Մաքսիմ, նման հրաման չի եղել»: Լրագրողները շարժվեցին ակտիվիստի նշած ուղղությամբ ու տեսան, որ, իրոք, կարմիր բերետավորները խառնվել էին քաղաքացիներին, ու, տեսնելով փոխոստիկանապետին՝ մի կողմ քաշվեցին:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հավաքը խաղաղ բնույթ ուներ, հավաքվել էին ստեղծված իրավիճակը քննարկելու և  ելքեր առաջարկելու նպատակով.

«Քաղաքացիները ցանկացան քայլել դեպի Էրեբունի վարչական շրջանի տարածք: Մենք դրա իրավունքը ունեինք, քանի որ հավաքը խաղաղ էր ու թեև երթը արտոնված չէր, բայց քիչ քանակությամբ մարդիկ էին: Չէինք գնում այնտեղ որևէ ավելորդություն թույլ տալու, այլ գնում էինք, որ հերթական անգամ ցույց տայինք՝ ժողովուրդն ուզում է խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծել: Ոստիկանությունը և՛ խոսքի իրավունքը խոչընդոտեց, և՛ ազատ տեղաշարժման իրավունքը: Միանգամից մտան՝ Ազատության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկեցին, դրանից հետո միայն քաղաքացիներն սկսեցին շարժվել դեպի Հյուսիսային պողոտայի կողմ: Մինչ այդ, ընդամենը կարծիք էին հայտնել, որ ուզում են գնալ Էրեբունի: Խառնաշփոթ ստեղծվեց, քաղաքացիներին բռնեցին տարան, մի մասը հասավ Հյուսիսային պողոտայի տարածք, դեռ փողոցը չէին անցել՝ կրկին բռնի ուժ կիրառվեց, ծեծի ենթարկվեցին ու մարմնական վնասվածքներ ստացան «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ  Արտուշ Չիբուխչյանը և Լևոն Զաքարյանը: Նրանց շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Հիմա նորից ոստիկաններն անընդհատ պտտվում են, փոխոստիկանապետին ասացինք, որ բռնություն է կիրառվել, հետո սկսեցինք խոսել, որ հանդարտվի ամեն ինչ, քաղաքացիներն էլ իրավիճակը չթեժացնեն: Ոստիկանության կողմից պարբերաբար փորձում են մարդկանց բերման ենթարկել: Հիմա փորձում ենք իրավիճակը հանդարտեցնել, որպեսզի նորից ոստիկանությունը քաղաքացիներին բերման չենթարկի, բախումներ չառաջանան ու լսենք այստեղ հավաքված մարդկանց առաջարկները»,-պատմեց Ռ. Սարգսյանը:

Մեր հարցին՝ Էրեբունի վարչական շրջան՝ զինված խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ  գնալն արդեն դուրս եկա՞վ օրակարգից, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Էրեբունի գնալ ի սկզբանե չէինք որոշել, բայց քանի որ ոստիկանությունը ուժ կիրառեց, քաղաքացիներին դրդեց, որ  նրանք շարժվեն այլ ուղղությամբ, բայց պարզ չէր՝ Էրեբունի՞ են գնում, թե ոչ, ուղղակի քայլում էին Հյուսիսային պողոտայի ուղղությամբ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս