Բաժիններ՝

Իսլանդիայի նախագահը հրաժարվել է VIP-օթյակից և Ֆրանսիայի հետ խաղը կդիտի երկրպագուների հետ

Գվյուդնի Յոուհանեսոնը սարսափելի մոտ է ժողովրդին:

«Ես կլինեմ երկրպագուների հետ և կհագնեմ հավաքականի մարզաշապիկը: Ինչի համար նստեմ VIP-օթյակում, շամպայն խմեմ, եթե ես դա կարող եմ անել աշխարհի յուրաքանչյուր կետում:

Իսլանդիայի համար այս արդյունքը Եվրո-2016-ում շատ բան է նշանակում: Այն ցույց է տալիս, որ, եթե Դուք Ձեր առաջ նպատակ եք դրել և աշխատում եք այդ ուղղությամբ, և եթե Դուք կարգապահություն ունեք, ապա կարող է պատահել՝ ինչ ասես:

Ֆրանսիայի հավաքակա՞նը: Այն չպետք է թերագնահատի մեզ»,- ասել է Յոուհանեսոնը:

Կարդացեք նաև

Իսլանդացի պատմաբան և թարգմանիչ Գվյուդնի Յոուհանեսոնը հունիսի վերջին հաղթել է նախագահական ընտրություններում: Նա կսկսի պաշտոնավարությունն օգոստոսի 1-ից:

Իսլանդիայի հավաքականը հուլիսի 3-ին կխաղա Ֆրանսիայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031