Խնամեք պարանոցի մաշկը
Պարանոցի մաշկը, ինչպես և մարմնի մյուս հատվածները, լուրջ խնամքի կարիք ունի: Տարիքի հետ շատ կանայք նկատում են, որ պարանոցին ի հայտ են գալիս շրջանակներ, կնճիռներ, մաշկը կախվում է և գունափոխվում:
Սակայն այս ամենը չի կարող անհանգստացնել ձեզ, քանի որ գոյություն ունի մի բնական միջոց, որը պայքարում է պարանոցի մաշկի կնճիռների, գունափոխութունների և շրջանակների դեմ:
Դիմակը, որի մասին կխոսենք, պետք է քսել մաշկին շաբաթը մեկ անգամ:
Բաղադրություն
- 2 թ/գ քրքումի փոշի
- 3/4 բաժակ շաքարավազ
- 3-4 կաթիլ թեյի ծառի կամ լավանդայի եթերային յուղ
- 1/3 բաժակ բուսական յուղ
- Վանիլ
- Կեֆիր
Բոլոր բաղադրիչները խառնեք, և դիմակը պատրաստ է:
Կարող եք դիմակն օգտագործել առանց շաքարավազի՝ կախված պարանոցի մաշկի վիճակից:
Ստացված խառնուրդը քսեք պարանոցի մաշկին, թողեք մնա 20 րոպե: Ապա մերսող շրջանաձև շարժումներով լվացրեք դիմակը մաշկի վրայից:
Մաքուր դեմքին կեֆիր քսեք: Սա պարտադիր է, քանի որ քրքումի պատճառով մաշկը կարող է մի փոքր կարմրել, իսկ կեֆիրը կսպիտակեցնի այն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը