Ընկուզենու տերևները` հզոր բուժիչ միջոց
Ընկուզենու տերևները բուսաբուժության մեջ հականեխիչ ազեդցություն ունեցող ամենահզոր բնական դեղամիջոցն է համարվում:
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ընկուզենու տերևներն ունեն մանրէասպան, հակապարազիտային ազդեցություն:
Ընկուզենու տերևները հզոր բուժիչ միջոց են:
Ընկուզենու տերևները՝ լուծի դեմ
1 թ/գ թարմ հավաքած ընկուզենու տերևները լցրեք թեյնիկի մեջ, եռացրած ջուր ավելացրեք: Սպասեք 15-20 րոպե, հանեք տերևները և խմեք թեյը տաք կամ սառը վիճակում: Եթե որոշել եք թեյը պահել սառնարանում, շատ երկար չպահեք: 3-4 օրը մեկ նոր չափաբաժին պատրաստեք:
Ընկույզի յուղը՝ պարազիտների դեմ
Սև ընկույզի կեղևը կարող եք օգտագործել թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների օրգանիզմներում հանդիպող պարազիտների դեպքում: Պարազիտները կարող են ներթափանցել մեր օրգանիզմ ջրի և սննդի հետ: Որոշ բժիշկներ պնդում են, որ սև ընկույզի կեղևն ու մեխակը խառնելով՝ հզոր հակապարազիտային միջոց կստանաք:
Ընկույզը՝ հիպոթիրեոզի դեպքում
Ընկույզն ունի այնպիսի բաղադրիչներ, որոնք խթանում են վահանագեղձի հորմոնների արտազատումը: 4 հատ ընկույզը լցրեք 1 լ ջրի մեջ, եռացրեք 20 րոպե: Օրական 2 բաժակ խմեք այս թեյից:
Ընկուզենու տերևները՝ մազերի սպիտակելու դեմ
Ընկուզենու 2 բուռ տերևները լցրեք 1 լ ջրի մեջ, մոտավորապես 15 րոպե եփեք խառնուրդն ու թողեք սառչի: Ապա քամեք: Լուծույթը քսեք մազերին, թողեք մնա մազերին 20-30 րոպե, որպեսզի ընկուզենու տերևն իր մուգ գույնը փոխանցի մազերին, ապա լվացրեք գլուխը գոլ ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: