Մուգուրուսան հաղթեց Սերենա Ուիլյամսին
Իսպանացի Գարբինիե Մուգուրուսան նվաճեց թենիսի կանանց Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը:
«Ռոլան Գարոսի» եզրափակիչում 22-ամյա իսպանուհին 2 սեթում 7:5, 6:4 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ:
Մուգուրուսան առաջին տիտղոսը նվաճեց Մեծ Սաղավարտի մրցաշարերում, իսկ 34-ամյա Սերենան չպաշտպանեց տիտղոսը:
Գարբինիե Մուգուրուսան նախորդ տարի առաջին անգամ նվաճել էր Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր, բայց «Ուիմբլդոնի» վերջին մրցախաղում պարտվել էր Սերենա Ուիլյամսին (4:6, 4:6):
Այս հաղթանակի շնորհիվ իսպանուհին կդառնա աշխարհի երկրորդ ռակետը: