Բաժիններ՝

Վրաստանը երկրորդն է Թուրքիա այցելուների թվով

Վրաստանի քաղաքացիները, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում ներկայացված տվյալների համաձայն, երկրորդ տեղն են զբաղեցնում հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում այս երկիր այցելած օտարերկրացիների շրջանում:

Ընդամենը տարեսկզբից Թուրքիայի սահմանը հատել է Վրաստանի 615 հազար քաղաքացի, ինչը 34,15 տոկոսով ավելի է 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Թուրքիա այցելուների թվով առաջին տեղում Գերմանիայի քաղաքացիներն են: Հաշվետու ժամանակաշրջանում երկիր է ժամանել 730 հազար մարդ: Դա 35,43 տոկոսով պակաս է, քան 2015 թվականի հունվար-ապրիլին:

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Իրանը՝ 561 հազար մարդ (1,54 տոկոսով ավելի):

Ապրիլին Թուրքիայում գրանցվել է վերջին 17 տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքի անկման առավելագույն մակարդակը: Այցելուների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 28,1 տոկոսով, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս