Այս ամառ նորաձև են բոլոր գույների և ձևերի զգեստները:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ ներկայում քննվում են EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները, տեղեկացնում է BBC-ն:
Forbes Club-ի վերջին հավաքի ժամանակ ռուս օլիգարխ, միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը հայտարարել է, որ մտադիր է իր ողջ կարողությունն ուղղել բարեգործությանն այնպես, ինչպես և բիզնեսի իր գործընկերները, հայտնում է Tatler-ը:
Սիրիական ընդդիմությունը հայտնում է ավտոմայրուղուն վերջին մի քանի ամսում հասցված ծանրագույն ավիահարվածների մասին, որը տանում է Հալեպի մերձակայքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ:
Եթե ցանկանում եք արագ նիհարել որևէ կարևոր իրադարձությունից առաջ, ապա takprosto կայքի առաջարկած «բանակային» դիետան ձեզ համար է:
Անկարան կրթված փախստականներին չի ուղարկում եվրոպական երկրներ Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված անօրինական ներգաղթյալների փոխանակման ծրագրով, հայտնում է գերմանական Spiegel ամսագիրը:
«Յուվենթուսը» հանդիպման լրացուցիչ ժամանակում առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և դարձավ Իտալիայի գավաթակիր:
Այսօր Անկարայում կայանալիք Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության արտահերթ նիստում կընտրվի կուսակցության նոր նախագահը, որի պաշտոնին առաջադրվել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու հեռահաղորդակցությունների նախարար Բինալի Յըլդըրըմը, հայտնում է RIA Novosti-ն:
Իրաքի բանակը նախազգուշացրել է ԴԱԻՇ-ի զինյալների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Ֆալուջա քաղաքի բնակիչներին պատրաստ լինել հեռանալ իրենց տներից, քանի որ մոտ ժամանակներս Իրաքի զինված ուժերը կարող են հարձակվել քաղաքի վրա:
Մայիսի 22-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բակում այրվում է գազի հաշվիչ:
Ավստրիայի արևմուտքում տղամարդը կրակ է բացել ատրճանակից համերգի ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Մայիսի 23-27-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատակիցները, որոնք աջակցում էին Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիային, մոտ երկու տարի առաջ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի կորպուսի արտաքին մասի վրա թողել էին սպառնալիք պարունակող գրություն:
«Թալիբանը» հաստատել է ԱՄՆ-ի ավիացիայի կողմից աֆղանական շարժման ղեկավար Ախթար Մանսուրին սպանելու փաստը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 3.5%-ով։
ԱՄՆ-ը կոչ է արել շտապ վերսկսել դեպքերի կանխարգելման և արձագանքման վրաց-աբխազական հանդիումները նախօրեին տեղի ունեցած վրացու սպանության դեպքից հետո, որոնք չէին անցկացվել արդեն 4 տարի: Համապատասխան կոչը Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել էր սահմանին վրացու սպանությունից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Մայիսի 22-ին, ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Մտադիր եմ ծրագրի ավարտից հետո վերադառնալ Հայաստան: Տեղյակ լինելով Հայաստանում ուռոլոգիայի ոլորտում առկա խնդիրների և բացերի մասին, մտադիր եմ լրացնել այդ բացերը»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 22-23-ը աշխատանքային այց կկատարի Թուրքիա:
Մայիսի 20-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
2 ալպինիստ՝ Նիդեռլանդների և Ավստրալիայի քաղաքացիները, որոնք նվաճել էին աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, մահացել են լեռան գագաթից իջնելիս, հայտնում է Associated Press-ը:
Ոտքերի վաննաները ոչ միայն օգնում են հանել մկանային լարվածությունը, այլև մաքրել ամբողջ օրգանիզմը: Ոտնաթաթերի մաշկի լոգանքների միջոցով կարելի է օրգանիզմը մաքրել տոքսիններից:
Վրացական Կուլևիում Ադրբեջանի նավթային տերմինալի հզորության ավելացման աշխատանքները ներկայիս 320 հազարից կհասնի մինչև 380 հազար խմ-ի և կավարտվի 2017 թվականին:Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունում աղբյուրը:
Վրաստանն ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանային շրջաններում իր քաղաքացու մահվան դեպքից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիային:
Հայաստանի 2-րդ թողարկման եվրապարտատոմսերի եկամտաբերությունը աճել է
Կնոջը տարել է կիսակառույց շինություն, որտեղ նրա հետ բնական սեռական հարաբերության ցանկություն ունենալով՝ վերջինիս ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու համար ֆիզիկական բռնություն գործադրելով և սպանության սպառնալիք տալով, այն է` ծեծի ենթարկելով և իր մոտ եղած դանակով սպառնալով, որ կսպանի նրան, հագից հանել է հագուստները և նրա կամքին հակառակ՝ բնական սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Մայիսի 21-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի կրկեսի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետով և քննարկելով դատապարտյալների ներման խնդրագրերը, 2016 թվականի մայիս ամսին ներում է շնորհել 9 դատապարտյալի և մերժել է 16 դատապարտյալի ներման խնդրագիր:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: