Բաժիններ՝

Իրաքի բանակը տարհանում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Ֆալուջա քաղաքի բնակիչներին

Իրաքի բանակը նախազգուշացրել է ԴԱԻՇ-ի զինյալների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Ֆալուջա քաղաքի բնակիչներին պատրաստ լինել հեռանալ իրենց տներից, քանի որ մոտ ժամանակներս Իրաքի զինված ուժերը կարող են հարձակվել քաղաքի վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ֆալուջան ԴԱԻՇ-ը գրավել էր 2014թ.: Իրաքի լրատվական քրդամետ կայքը հայտնում է, որ Ֆալուջայի արվարձաններին են մոտեցել շուրջ 20 հազար իրաքցի զինվորականներ:

Իրաքի բանակը հայտարարել է, որ քաղաքի բնակիչները պետք է պատրաստ լինեն հեռանալ իրենց տներից՝ հավելելով, որ տարհանման երթուղիներն ավելի ուշ են հայտարարվելու:
Իրաքի կառավարական ուժերը քաղաքը պաշարում են արդեն մի քանի ամիս:
Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարում է, որ Ֆալուջայում տիրում է սովը:

Քաղաքը գերազանցապես բնակեցված է սուննիներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս