Բաժիններ՝

Վրաստանն ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանին

Վրաստանն ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանային շրջաններում իր քաղաքացու մահվան դեպքից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիային:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն իր բողոքն էր հայտնել՝ կապված վրաց-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացու մահվան փաստի առնչությամբ:

Գերատեսչությունում հայտնել են, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը, մատնանշել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանին միջազգային անվտանգության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Թբիլիսին վրացու մահվան փաստն օգտագործում է «ռուսական օկուպացիայի» թեմային անցում կատարելու համար:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսին «հիանալի գիտի, որ ո՛չ սահմանապահները, ո՛չ այլ ռուս ներկայացուցիչները կապ չեն ունեցել մահվան փաստի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս