Բաժիններ՝

Էվերեստը նվաճած ալպինիստները մահացել են լեռն իջնելիս

2 ալպինիստ՝ Նիդեռլանդների և Ավստրալիայի քաղաքացիները, որոնք նվաճել էին աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, մահացել են լեռան գագաթից իջնելիս, հայտնում է Associated Press-ը:

35-ամյա Էրիկ Առնոլդը, ով բարձունքը հաղթահարում էր ալպինիստների խմբի հետ, ունենալով իր հետ թթվածնի բավականաչափ քանակություն, սկսել է բողոքել թուլությունից: Նա մահացել է մայիսի 20-ին, հայտնել է Summit Treks նեպալյան կազմակերպությունը, որը կազմակերպել էր ալպինիստների վերելքը:

Նրա մահից մի քանի ժամ անց մահացել է ավստրալուհի Մարիա Ստրիդոմը, ով նույնպես ունեցել է բարձրության հիվանդության նշաններ: Երկուսն էլ եղել են մեկ խմբի անդամ:
Նրանք դարձան առաջին ալպինիստները, որոնք մահացան այս տարի Էվերեստը նվաճելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս