Բաժիններ՝

Հրաձգություն Ավստրիայում՝ համերգի ժամանակ. կան սպանվածներ

Ավստրիայի արևմուտքում տղամարդը կրակ է բացել ատրճանակից համերգի ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

2 մարդ սպանվել է, մի քանիսն ստացել են վնասվածքներ: Տղամարդն այնուհետ ինքնասպան է եղել:

Համերգն անցկացվել է Նենցինգ քաղաքում՝ Լիխտենշտեյնի հետ սահմանից ոչ հեռու:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ատրճանակից կրակ բացած տղամարդը վիճել է կնոջ հետ ավտոկայանատեղիում, ինչից հետո մեքենայից հանել է ատրճանակն ու սկսել կրակել ամբոխի վրա:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի մոտոցիկլետային ակումբի կազմակերպած համերգի ժամանակ:

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածների վիճակը ծանր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս