Որքան էլեկտրաէներգիա է արտադրվել Հայաստանում տարվա առաջին ամիսներին
2016 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է 2566.9 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 3.5%-ով։
Միայն ապրիլ ամսին արտադրվել է 643.1 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Դա չնայած 5.6%-ով ավելի շատ է մարտին արտադրված ծավալից, սակայն 0.8%-ով զիջում է 2015 թվականի ապրիլի ցուցանիշին։