Բաժիններ՝

Ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանն առանց ժառանգության կթողնի իր երեխաներին

Forbes Club-ի վերջին հավաքի ժամանակ ռուս օլիգարխ, միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը հայտարարել է, որ մտադիր է իր ողջ կարողությունն ուղղել բարեգործությանն այնպես, ինչպես և բիզնեսի իր գործընկերները, հայտնում է Tatler-ը:

Օլիգարխի խոսքով՝ իր արարքի պատճառը սեփական երեխաների կյանքը չկործանելու ցանկությունն է, որոնք իրենց սեփական ուժերով կարող են պրոֆեսիոնալ հաջողությունների հասնել:

«Ես նման հրապարակավ հայտարարությունների մեծ սիրահար չեմ, սակայն կարող եմ ասել, որ պատրաստվում եմ իմ կարողությունն ուղղել բացառապես բարեգործական կարիքներին: Ես չեմ պլանավորում երեխաներիս որևէ գումար փոխանցել»,- ասել է Ֆրիդմանը:

Միխայիլն ունի երեխա՝ Լորան, Կատյան, Ալեքսանդրն ու Նիկան, սակայն դա նրան չի խանգարում գրավել Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների վարկանշային ցուցակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս