Բաժիններ՝

Ջուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ

Ջուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Իտալացի մարզիչը «Ուդինեզե»-ի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Նրա օգնականները կդառնան Ջուզեպե Կարիլյոն և Ֆաբրիցիո Տաֆինին:

Նախկինում Ջուզեպե Յակինին մարզել է «Պալերմո»-ն, «Չեզենա»-ն, «Կևո»-ն, «Բրեշիա»-ն, «Սամպդորիա»-ն և «Սիենա»-ն: «Ուդինեզե»-ի նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Կոլանտուոն հեռացվել է աշխատանքից ակումբի անբավարար արդյունքների համար: Իտալական «Ուդինեզե» ակումբն անցած մրցաշրջանին պայքարել է Իտալիայի Ա-Սերիայից դուրս չմնալու համար և արդյունքում զբաղեցրել է 16-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս