Ավտոբուսի պայթյունից տուժածների հարազատները հավաքված են վերակենդանացման բաժանմունքի մոտ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի առջև այս պահին հավաքված են երեկ Հալաբյան փողոցում ավտուբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների հարազատները։ Հիվանադանոցում է նաև վնասվածք ստացած հղի կնոջ հարազատներից մեկը՝ Մարգո Եղիկյանը, ով լրագրողներին հայտնեց, որ դեռ չի հասցել տեսակցել դստերը։

Նրա խոսքով՝ իրենց տեղեկացրել են, որ աղջկան և պտղին վնաս չի հասցվել։ Մարգո Եղիկյանը նշեց, որ աղջիկը 37 տարեկան է, ունի 6 տարեկան երեխա։ Պատասխանելով հարցին, թե ո՞ւր էր գնում դուստրը, նա ասաց. «Ինքը 10 րոպե առաջ ինձ հետ խոսեց, ասաց՝ մամա, ատամնատեխնիկի մոտից դուրս ենք գալիս։ 10 րոպե հետո երբ հեռուստացույցը միացրի, մեկ էլ տեսա այդ ավտովթարը, որ ասացին մեջը հղի կա, ես ինձնից անկախ՝ չգիտեմ ինչի, մտածեցի, եթե կա՝ իմ երեխան է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930