Բուժարար դաղձը
Գիտեի՞ք, որ տարիներ շարունակ դաղձը համարվել է իրական բուժակ: Դաղձը հաճախ խառնում էին լավանդայի կամ այլ խոտաբույսերի հետ՝ արդյունավետ և հզոր դեղամիջոցներ ստանալու նպատակով, միջնադարում սա արվում էր տհաճ հոտերից ազատվելու նպատակով:
Մինչև ժամանակակից բժշկության հիմնադրումը, դաղձն օգտագործվել է՝ որպես վերքերը վերականգնող և ինֆեկցիաները վերացնող միջոց:
Դաղձի եթերային յուղերն ունեն հակառևմատիկ, հակապարազիտային, հականեխիչ, հակավիրուսային և հակասնկային նշանակություն:
Դաղձի կանոնավոր օգտագործումն օրգանիզմից դուրս կբերի վիրուսները:
Դաղձը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Այն հարուստ է կալիումով, երկաթով և կալցիումով, այս ամենը կարգավորում է արյունը: Դաղձը նաև հարուստ է B վիտամինային կոմպլեքսով, վիտամին A-ով, C-ով և ֆոլաթթվով: Դաղձը պարունակում է մի շարք կարևոր կենսաֆլավոնոիդներ և եթերային յուղեր, ներառյալ՝ թիմոլ. Հզոր հակաօքսիդանտ:
Դաղձն ունի նաև քաղցկեղը կանխարգելող հատկանիշներ:
Ամեն առավոտ դաղձի թեյ խմեք և կազատվեք մի շարք առողջական խնդիրներից՝ ֆիբրոմիալգիայից, ռևմատոիդ արթրիտից և այլն:
Բաղադրություն
- Մի բուռ չորացրած կամ թարմ դաղձ
- Թերմոս
Թերմոսի մեջ 1 բաժակ ջուր և 1 ճ/գ դաղձ լցրեք, թարմ խոտաբույսի դեպքում՝ ավելի շատ վերցրեք: Ջուրը պետք է եռացրած լինի: Թերմոսը ծածկեք, թողեք մնա 5 րոպե: Ապա քամեք և խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը